Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 մայիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիժան Զանգանեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
 Բարձր գնահատելով երկու երկրների միջև վերջին տարիներին տեղի ունեցած տարբեր մակարդակի հաճախակի հանդիպումները, կողմերը նշել են, որ հայ-իրանական բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն Հայաստանի և Իրանի շահերից, այլև նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի կայունության պահպանման համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ընդգծելով ՀՀ նախագահի Իրան կատարած պաշտոնական այցից հետո երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և գիտամշակութային հարաբերությունների նկատելի ակտիվացումը, գոհունակություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Սեյեդ Մոհհամմադ Խաթամին ևս՝ տարածաշրջանային այցելության շրջանակներում, 2004թ. այցելելու է Հայաստան, ինչը՝ ըստ նրա, նոր խթան կհանդիսանա երկու պետությունների միջև համագործակցության զարգացման համար:
 Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա խթանումը, նշելով հատկապես էներգետիկայի առանցքային դերը այդ կապերի և հարաբերությունների խորացման գործում: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր գոհունակությունն է արտահայտել այսօր, Բիժան Զանգանեի այցի շրջանակում, Իրանից Հայաստան գազի առաքման պայմանագրի, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի նախարարության և ԻԻՀ նավթի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ, ինչը, ըստ նրա, նոր հնարավորություններ կընձեռի էներգետիկայի բնագավառում երկկողմ գործակցությանն առավել գործնական բնույթ հաղորդելու համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանից Հայաստան գազի առաքման պայմանագրի նախապատրաստմանը մասնակցած երկու կողմերի պաշտոնյաներին ու մասնագետներին և շնորհավորել բոլորին՝ երկար ժամանակ երկուստեք քննարկվող և մշակվող այդ կարևոր փաստաթղթի ստորագրման առթիվ:
 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Բիժան Զանգանեն զրույցի ընթացքում անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության նաև այլ ոլորտների և ուղղությունների, ընդգծելով, մասնավորապես, Մեղրի-Քաջարան թունելի, Արաքս գետի վրա համատեղ  ՀԷԿ-ի կառուցման, նավթի և նավթաքիմիայի բնագավառում գործակցության և փոխշահավետ այլ ծրագրերի իրագործմանն ուղղված աշխատանքների արագացման անհրաժեշտությունը: 
  Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:    
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ