Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 մայիսի 2004

Պաշտոնական երկօրյա այցով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը  մայիսի 12-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ: Վարչապետը հանդիպման ժամանակ ընդգծել է Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը՝ Ուկրաինայի հետ   համագործակցության ակտիվացման, հարաբերությունների սերտացման հարցում, նշելով, որ դրա համար առկա է համապատասխան իրավապայմանագրային հարուստ բազա: Նա հայ-ուկրաինական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից է համարել կառուցողական և փոխշահավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում, աջակցությունը կողմերից որևէ մեկին վերաբերող խնդիրներում:
 Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ հանդիպմանը ևս, գոհունակություն հայտնելով վերջին շրջանում Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական համագործակցության ասպարեզում նկատելի որոշակի հաջողությունների վերաբերյալ, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այս ոլորտում համագործակցությունը դեռևս չի համապատասխանում երկու երկրների տնտեսական ներուժին: Այդ խնդրում կարևորելով Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի դերը, վարչապետը Ուկրաինայի նախագահին ներկայացրել է այցի ընթացքում ունեցած հանդիպումների, կայացած բանակցությունների և միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքները:
 Հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախագահ Լեոնիդ Կուչման իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի և Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Անդրանիկ Մարգարյանը հետաքրքրվել է, մասնավորապես, Ուկրաինայում ընթացող սահմանադրական բարեփոխումների և 2004թ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքով: Զրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև տրանսպորտային համագործակցության, մասնավորապես, բեռնափոխադրումների խնդրին, ինչն արտացոլված է նաև հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ: Մտքեր են փոխանակվել Իրան-Հայաստան գազատարի շինարարության, այդ նախաձեռնությանը ուկրաինական կողմի հնարավոր մասնակցության և մի շարք այլ հարցերի շուրջ:
 ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է նաև Կիևի քաղաքապետ Ալեքսանդր Օմելչենկոյի հետ, իսկ մինչ այդ հայ-ուկրաինական տնտեսական ու քաղաքական համագործակցության խնդիրների վերաբերյալ հարցազրույց է տվել «Ուկրաինա» ամսագրին:  Կիևի քաղաքապետի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, վարչապետը նշել է, որ այդ գործում իրենց ներդրումը կարող են ունենալ նաև երկու մայրաքաղաքները: Նա ընդգծել է Երևանի և Կիևի միջև ստորագրված համաձայնագրերի շրջանակներում որոշակի խնդիրների շուրջ համագործակցության ծրագրերի մշակման և իրագործման անհրաժեշտությունը, մասնավորապես, երկու մայրաքաղաքների առևտրաարդյունաբերական պալատների միջև գործակցության ակտիվացումը, գործարար համաժողովների կազմակերպումը: Վարչապետն առաջարկել է Կիևի առևտրաարդյունաբերական պալատին՝ մասնակցել 2004թ. հունիսի 1-3-ը Երևանում ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպվող «ԱՊՀ ԷՔՍՊՈ-2004» ցուցահանդեսին՝ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության պայմանագիր ստորագրելու նպատակով: Անդրանիկ Մարգարյանը հայտնել է Կիևի քաղաքապետ Ալեքսանդր Օմելչենկոյին, որ նրա հրավերի համաձայն, Երևանի քաղաքապետարանի և Երևանի թաղապետարանների ներկայացուցիչների պատվիրակությունը այս տարվա մայիսի 29-30-ը կմասնակցի Կիևի հոբելյանին նվիրված միջոցառումներին: 
 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցի վերջին օրը այցելել է «Բոգդան» հոլդինգի արտադրանքի ցուցահանդես: 
 Այսօր երեկոյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ