Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 մայիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Ժան Լեմիերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
 Գոհունակություն հայտնելով դեռևս 1992թ.՝ ՎԶԵԲ-ին անդամակցելուց հետո, անցած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում եվրոպական հեղինակավոր ֆինանսական այդ հաստատության հետ մեր երկրի փոխշահավետ համագործակցությունից, վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ևս գործակցությունը բանկի հետ հաջողությամբ կզարգանա: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հավատարիմ մնալով եվրոպական ընտանիքին, եվրոպական արժեքային համակարգին ինտեգրվելու  իր որդեգրած ուղուն, Հայաստանը պատրաստ է՝ Եվրոպական բանկի հետ սերտ համագործակցությամբ, քայլ առ քայլ լուծել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք ծագում են այդ ճանապարհին:
 Նշելով վերջին տարիներին տնտեսության և կյանքի այլ ոլորտներում  մեր երկրի նկատելի ձեռքբերումները, պարոն Ժան Լեմիերը նույնպես հավաստել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացին նպաստելու, շուկայական տնտեսության կառուցմանը, բանկային համակարգի բարելավմանն ուղղված աջակցությունը շարունակելու Եվրոբանկի պատրաստակամությունը: Նա կարևորել է համագործակցության այս փուլում համատեղ աշխատանքների իրականացման գերակա ուղղությունների հստակ սահմանումը՝ առաջարկելով ուշադրությունը կենտրոնացնել, մասնավորապես, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության մասնավոր հատվածի զարգացման, բանկերի կողմից վարկավորման գործընթացը դեպի տնտեսություն իրական հատված նպատակաուղղելու խնդիրների վրա: Այդ նպատակով, ըստ պարոն Ժան Լեմիերի, բանկը պատրաստ է օժանդակելու Հայաստանում ներդրումեր իրականացնելու ցանկություն ունեցող օտարերկրյա ներդրողներին, ընդլայնելու փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման ծավալները:
 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Եվրոբանկի նախագահ Ժան Լեմիերը կարևորել են նաև Հայաստանում հիփոթեքային շուկայի ձևավորման գործընթացը, որի ուղղությամբ արդեն իսկ նպատակային քայլեր են կատարվում և որը զգալիորեն կնպաստի ժողովրդի սոցիալական մի շարք խնդիրների լուծմանը:
 Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ենթակառուցվածքների, այդ թվում՝  միջին ձեռանարկությունների արտադրանքի արտահանման ծավալների մեծացման, կապի և հեռահաղորդակցության ոլորտում իրավիճակի բարելավման, էլեկտրաէներգիայի այլընտրանքային ուղիների ապահովման և այլ հարցերի:
 Հանդիպման ավարտին Եվրոբանկի նախագահ Ժան Լեմիերը, մեկ անգամ ևս հավաստելով քննարկված բոլոր ուղղություններով Հայաստանին աջակցելու բանկի պատրաստակամությունը, նշել է, որ նախատեսված ծրագրերի համատեղ իրականացումը կմեծացնի Հայաստանի տնտեսական ներուժը, կնպաստի երկրի հետագա կանոնավոր ու տևական աճին:  

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ