Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հուլիսի 2016

Վարչապետը ներկա է գտնվել «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» համաժողովին





Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել է Եվրոպական բիզնես ասոցիացիան: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Գործարար համայնքի, ինչպես նաև տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների լայն ներկայացվածությունն այս միջոցառմանը, թույլ է տալիս կանխատեսել ակտիվ ու կառուցողական քննարկում բոլորիս հուզող հարցերի շուրջ: ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ երկիր դարձնելու ուղղությամբ: Մենք հռչակել և հետևողականորեն իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում:
Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ երկրների միջև` մի կողմից հաշվի առնելով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող, մյուս կողմից` Եվրամիության հետ առևտրում GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու հնարավորությունները: Արտոնյալ GSP առևտրային ռեժիմ ունենք նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ: Մեկ այլ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև վերջերս ստորագրված առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, որով ստեղծվում են բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։ Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ներդրումային ծրագրերին` նպատակ ունենալով աջակցել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը` առաջարկելով գործարարներին արտոնությունների լայն շրջանակ: Այս համատեքստում, վստահ եմ, որ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործունեությունը Հայաստանում ևս իր նպաստը կբերի ներդրումների ներգրավման, գործարար համայնքի շահերի ներկայացման և պետություն-մասնավոր երկխոսության զարգացման տեսանկյունից: Ամփոփելով խոսքս` մաղթում եմ ձեզ հաջողություն և արդյունավետ գործունեություն»:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ