Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 մայիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Առաջին հանրապետության օրվա տոնի առթիվ

 

Սիրելի հայրենակիցներ,
 Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր իղձը: Մեր ժողովրդի կյանքում նշանակալի մայիսյան հաղթանակների շարքում Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերն առանձնանում են շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո, սեփական ուժերին ապավինելու շնորհիվ, անկախության գաղափարն իրականություն դարձնելու առումով`  հետագայում հիմք դառնալով  պատմական նոր սխրանքների, հայոց ազատատենչ ոգու նոր դրսևորումների:   
 Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, ինքնիշխան պետություն, հզոր պետականություն կերտելու և որ կարևորն է` պահպանելու հրամայականի մասին, սերնդե-սերունդ փոխանցվեց և իր   նոր ու փայլուն դրսևորումն ունեցավ  1980-ական թվականների վերջին: Արցախյան հերոսամարտն ապացուցեց  պատմական ձեռքբերումներն այլևս պահպանելու մեր վճռականությունը: 13-ամյա Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր վստահ առաջ է ընթանում` աստիճանաբար զարգացնելով իր տնտեսությունն ու հզորացնելով անկախ պետականությունը, ամրապնդելով իր տեղն ու դերը  համաշխարհային գործընթացներում: Ժողովրդավարական արժեքների վրա  հիմնված ազատ ու անկախ Հայաստանն այլընտրանք չունի և համոզված եմ, այլևս ոչ մի ուժ, ոչ մի  դժվարություն ի զորու չի լինի խոչընդոտել մեր երթը:
 Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն:  Լինենք միասնական, և պատմական հաղթանակները զորավիգ կլինեն ազգային հզոր ու բարգավաճ  պետություն կերտելու մեր ջանքերին:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ