Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 սեպտեմբերի 2016

«Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը». ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել










ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարություններով. «Առաջինը. շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա: Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում: Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը:
Երկրորդը՝ սոցիալական մասով. առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են» :


Բարենպաստ պայմաններ՝ ՓՄՁ-ների համար

Նիստում քննարկվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով նախատեսված փոփոխությունները և լրացումն ուղղված են առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։ Հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։
Գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերով նախատեսվում է օրենսդրական հսկողություն սահմանել նոր ի հայտ եկած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նկատմամբ: Արդյունքում հնարավոր կլինի բացառել Հայաստանի Հանրապետությունում այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:


Խրախուսվում են ներդրումային ծրագրերը
 

Գործադիրի որոշմամբ «Նանման» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունն իր արտադրական գործունեությունն ապահովելու համար նախատեսում է Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք (դենիմ), որն, ըստ ընկերության, ԵԱՏՄ անդամ երկրներում չի արտադրվում: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այդ արտոնությունները տրամադրելու համար պետք է լինի ձևակերպված խաղի կանոն՝ ուղղված գործընթացի դյուրացմանը: Կարեն Կարապետյանը, մեկ անգամ ևս անդրադառնալով ՊԵԿ-ին տրված հանձնարարականին, ընդգծել է, որ այն, ըստ էության, նոր հանձնարարական չէ, այլ ՊԵԿ-ը պետք է կատարի իր գործառույթները:
 

Կբարելավվի պատմամշակութային հուշարձանների պահպանության վերահսկողությունը
 

Գործադիրի հավանությանն է արժանացել Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել հուշարձանների բնագավառի կառավարման մեխանիզմները, ստեղծել տեղեկատվական միասնական դաշտ, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչի արդյունքում կբարելավվի վերահսկողությունը, կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող խնդիրները:
Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին: Արդյունքում՝ կներդրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի ծառայությունների, նրանց կենսաբանական և փոխարինող ընտանիքներին ուղղված խնամքի մասնագիտական ուղեկցման այլընտրանքային ծառայությունների համակարգը, կմշակվի այլընտրանքային խնամքի ծառայությունների մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանություն, այդ թվում՝ մոնիթորինգային ցուցանիշներ, կստեղծվեն նախադրյալներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների բեռնաթափման և այդ հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելելու, համայնքներում երեխաների այլընտրանքային ծառայությունների նոր տեսակներ ստեղծելու համար:


Այլ որոշումներ
 

Գործադիրը սահմանել է ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին դրամական օգնություն տրամադրելու կարգը: Որոշմամբ ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին տրամադրվող դրամական օգնության չափը սահմանվել է դիմումատուին` 20.000 դրամ, իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 15.000–ական դրամ:
Անշարժ գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման ճանապարհով դրա օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ