Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 մայիսի 2004

Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի արդեն ավանդական դարձած հանդիպումը հանրապետական օլիմպիադայում հաղթող ճանաչված դպրոցականների հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է նրանց, հետագա հաջողություններ մաղթել, հույս հայտնելով, որ իրենց գիտելիքների հաղթարշավը հանրապետականից հետո նույն հաջողությամբ նրանք կշարունակեն միջազգային օլիմպիադաներում: Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է նաև դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին՝ ուսման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որի արդյունքն են նրանց սաների այսօրվա տպավորիչ հաղթանակները:
 Հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանը ներկայացրել է, որ 2003-2004 ուս. տարում տեղի են ունեցել դպրոցականների օլիմպիադաներ 14 առարկայից՝ 4 փուլով: Դպրոցական փուլին մասնակցել է շուրջ 150 հազար աշակերտ: Մարզային փուլին՝ 52 հազար, իսկ հանրապետական փուլին՝ 1050 աշակերտ: Օլիմպիադայի անցկացմանը մասնակից են դարձել գիտության տվյալ ճյուղի ականավոր գիտնականներ, ակադեմիկոսներ, բուհական գիտության ներկայացուցիչներ: Ընդլայնվել է օլիմպիադայի անցկացման աշխարհագրությունը: Հանրապետական փուլի 45 հաղթողներ պարգևատրվել են 1-ին, 69-ը՝ 2-րդ, 99-ը՝ 3-րդ կարգի դիպլոմներով: 199 աշակերտ արժանացել է գովասանագրերի: Օլիմպիադայի հանրապետական փուլում հատկապես աչքի են ընկել Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերի դպրոցականները, Երևանի «Քվանտ», ֆիզմաթ, Շիրակացու անվան ճեմարանի, թիվ 172, 62, 55, 114, 119, 38, Պուշկինի անվան թիվ 8 դպրոցների աշակերտները: Այս տարի օլիմպիադայում աչքի են ընկել նաև ԼՂՀ դպրոցականները:
 Հանդիպման վերջում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր կողմից ՝ իբրև փոքրիկ բարոյական աջակցություն ու գնահատանք, նվերներ է հանձնել օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմներով պարգևատրված 45 հաղթողներին, իր գոհունակությունը հայտնելով մասնակիցների թվի և աշխարհագրության ընդլայնման կապակցությամբ. «Այսքան պատրաստված ու խելացի երեխա մեկտեղ տեսնելով, վերստին համոզվում ենք, որ մեր ապագան վտանգված չէ», - նշել է ՀՀ վարչապետը:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ