Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 5 նոյեմբերի 2016

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր










Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը:
Արայիկ Հարությունյանը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը՝ շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին Արցախ այցելելու հրավերն ընդունելու համար: ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարության ղեկավարին՝ Արցախի նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ և ավելացրել, որ այդ պարգևն անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունք է, մասնավորապես, Կարեն Կարապետյանը մասնակցություն է ունեցել ԼՂՀ սոցիալ-տնտեսական բոլոր ուղղություններով՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, ինչպես նաև մի շարք բարեգործական ծրագրերի իրականացման մասով: «Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ պարոն վարչապետ՝ այս պատասխանատու ժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է և այդ առումով ինչ որ տեղ նաև Ձեր հաջողությունով է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով ևս արդյունքները պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ այն պարտավորեցնող է: ՀՀ վարչապետը կարևորել է հայկական երկու պետությունների կառավարությունների պարբերական, առավելագույնս աշխատանքային և ռացիոնալ հանդիպումները: «Ցանկանում եմ հայտարարել, որ մենք ԼՂՀ վարչապետի հետ ոչ միայն անձնական, այլ նաև գաղափարական ընկերներ ենք: Տնտեսության զարգացման մեր մոտեցումները, այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են մեր պատկերացումները, նույնն են»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարության անդամները որոշակի ոլորտներում կուսումնասիրեն նաև ԼՂ-ում կատարված ծրագրերը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և պատրաստ են քննարկել մի շարք խնդիրներ, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում: Կարևորելով էներգետիկայի ոլորտի ինտենսիվ զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի ինքնաբավ լինելը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել դիտարկել էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու հնարավորությունները: ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները լինելու են ըստ անհրաժեշտության, իսկ աշխատանքային կապերը՝ ամուր ու հաստատակամ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ակնկալում է առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում:
Այնուհետև ԼՂՀ վարչապետը ներկայացրել է Արցախի Հանրապետության 2007-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացումը բնութագրող ցուցանիշները: Ներկայացվել են նաև Արցախի ներդրումային և ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամների շնորհանդեսները: Հաջորդիվ Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամներն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը:

***

Կարեն Կարապետյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ