հինգշաբթի, 24 նոյեմբերի 2016
Ի գիտություն լրատվամիջոցների
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) գործընթացի և դրա շրջանակում «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Միջոցառումից առաջ՝ ժամը 11:40-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կկազմակերպվի մամուլի ասուլիս: