Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 դեկտեմբերի 2016

Քննարկվել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության խորացման հեռանկարները





Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, որի արդյունավետության մասին առարկայական խոսում են թվերը. Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը ներառում է 153 ծրագիր, որից 56-ը գործող են, իսկ ՎԶԵԲ-ի կողմից կատարված ներդրումների ընդհանուր թիվը հատում է 1 մլրդ եվրոյի շեմը: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի աջակցությամբ թե´ պետական (Կոշտ թափոնների կառավարման, Ջրամատակարարման բարելավման, Սահմանային անցակետերի արդիականացման և այլն), թե´ մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերի իրականացումը՝ հատկապես ողջունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի ընթացիկ ընդհանուր պորտֆելի (305 մլն եվրո) 83 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորմանը: Ֆինանսական շուկաների զարգացման տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարևորել է նաև 2016 թ. մարտին ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Ֆրենսիս Մալիժը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը կարևորում է մեր երկրի հետ համագործակցության ընդլայնումն ու ներդրումների ծավալի շարունակական ավելացումը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը, բիզնես միջավայրի ու մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ակտիվ աշխատել այդ կենտրոնի հետ համատեղ նախագծերի շուրջ, ինչպես նաև օգտակար լինել կառավարությանը մրցակցային բարենպաստ դաշտի ձևավորման գործում: Ֆրենսիս Մալիժը, անդրադառնալով երկկողմ գործակցության առաջնահերթություններին, վերահաստատել է 2015 թ. Հայաստանի համար հաստատված նոր ռազմավարությամբ 3 հիմնական՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, տեղական կապիտալի շուկայի զարգացման և ինքնաբավ պետական ծառայությունների շուկայի ձևավորման ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են էներգետիկայի, պետություն-մասնավոր հատված համագործակցության օրենսդրական դաշտի կատարելագործման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային հիմնադրամների ձևավորման և մի շարք այլ ուղղություններով հնարավոր գործակցությանը վերաբերող հարցերի: Ֆրենսիս Մալիժը նաև ողջունել է գործադիրի կողմից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ներդրումը և ՀՀ կառավարության ծրագրում 2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացման ամրագրումը:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բաց է և պատրաստ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներում՝ հանձնարարելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել համատեղ ծրագրերը և հետագա անելիքները:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ