շաբաթ, 3 դեկտեմբերի 2016
Վարչապետը մասնակցել է «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով քննարկմանը (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով: Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք և մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացել նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունել ստեղծագործ նախաձեռնությունները և մաղթել հաջողություններ:
Այնուհետև մեկնարկել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկումը, որի ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է բազմաթիվ հարցերի։
Կից ներկայացվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցուպատասխանի տեսագրությունն ամբողջությամբ: