Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 դեկտեմբերի 2016

Վարչապետը և ՀՀ խոշոր օտարերկրյա ներդրողները քննարկել են Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր










Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները:
Կառավարության ղեկավարին են ներկայացվել տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, կրթության, տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների գործունեության հետ կապված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկային ու մաքսային վարչարարությանը, տրանսպորտային փոխադրումների ուղիների դիվերսիֆիկացմանը և այլն: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են այդ խնդիրների լուծման տարբերակները, արծարծվել են նաև օտարերկրյա ներդրումային ձեռնարկությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցադրումներին, հորդորել է օտարերկրյա ներդրողներին հնչեցված առաջարկությունները գրավոր ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ՝ հանձնարարելով պատասխանատուներին համատեղ քննարկել և հետևողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում: «Եթե մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի այն ամենի շուրջ, ինչ որ խոսում ենք, ես պարտավորվում եմ՝ մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք: Բայց դուք՝ բիզնեսի ներկայացուցիչներդ, ձևակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, որպեսզի քայլ առ քայլ գնանք: Ես սպասում եմ ձեր առաջարկին», - եզրափակել է վարչապետը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ