Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հունվարի 2017

Վարչապետի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը







Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
Վարչապետը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնը ձևավորվում է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով և կլինի այն հարթակը, որտեղ կարող են մասնավորի մասնակցությամբ խոսել բարեփոխումների, ռազմավարությունների մասին: Վարչապետն ընդգծել է նաև, որ այս կենտրոնում ֆիքսվելու են տնտեսության զարգացման ծրագրերը, ձևավորվելու է այն գրադիենտը, թե ինչպես պետք է զարգանա մեր երկիրը: «Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մենք ակնկալում ենք իրականում հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի և´ տնտեսության աճ ունենանք, և´ ներդրողների ներգրավվում, և´ երկարաժամկետ զարգացում, և´ մեր պոտենցիալի արդյունավետ օգտագործում: Հոգաբարձուների խորհրդում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ավելի շատ են, քան պետական հատվածինը, և մենք ակնկալում ենք ու շատ ուրախ կլինենք, եթե սփյուռքի, արտերկրի լավագույն մասնագետները, այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն և կուզենան մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ներգրավվեն այս հարթակում»,-ասել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կենտրոնում ձևավորված թիմը պրոֆեսիոնալ է: «Այս կենտրոնի ղեկավարը լինելու է իմ խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, և ես շատ մեծ հույսեր եմ կապում այս թիմի հետ: Մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար»,- ասել է վարչապետը և կենտրոնին մաղթել բարի երթ, հաջողություններ, ամբիցիոզ ծրագրեր:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էլ նշել է, որ կենտրոնի առջև մեծ խնդիր է դրված և կարվի առավելագույնը՝ իրենց վստահված գործառույթները պատշաճ իրականացնելու համար. «Կան մարտահրավերներ, որոնց լուծումը պահանջում է ստեղծագործ մտքի և պատասխանատվության համադրում, իսկ որոշ մարտահրավերների լուծումը երկարաժամկետ և մեծ աշխատանք չի պահանջում: Ընդամենը պետք է լինել համակարգված, կազմակերպված և գնալ առաջ: Կլինեն խնդիրներ, որոնք ավելի մեծ հետազոտություն և նախապատրաստում կպահանջեն: Համոզված եմ, որ կենտրոնի թիմը և մեր գործընկերները, որոնցից շատերն այսօր այստեղ են, միասին կկարողանանք ստանալ մեր աշխատանքի դրական արդյունքը»: Նա տեղեկացրել է, որ կենտրոնի ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեից, միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից և մասնավոր հատվածի նվիրատվություններից: Ի դեպ, առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է՝ խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը և նպաստել արտահանման ծավալի աճին, երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու հանրային կառավարման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաև այլ բնագավառներ՝ ըստ անհրաժեշտության: Կենտրոնի գործունեությունը ղեկավարելու է Հոգաբարձուների խորհուրդը, որը բաղկացած է լինելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ