երեքշաբթի, 8 հունիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ 2003թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը:
Անցած շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել քնարկումներ Աժ մշտական հանձնաժողովներում, և այսօր եղան ելույթներ` հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորների, հարակից զեկուցողների կողմից: Ես չեմ ցանկանա և անիմաստ եմ համարում կանգ առնել այն թվերի վրա, որ արդեն տասն օր Է քննարկում եք:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ ղեկավարությանը, Աժ նախագահին, ֆինասավարակային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի և մյուս բոլոր հանձնաժողովների նախագահներին ու պատգամավորներին՝ այս ընթացքում շահագրգիռ քննարկումներ կազմակերպելու, կառավարության գործունեությանն իրենց տված գնահատականների համար:
2003թ. արդյունքներով կարող ենք փաստել, որ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության բարեփոխումները կրել են համակողմանի բնույթ՝ ընդգրկելով երկրի տնտեսության բոլոր ոլորտները և բխել են կառավարության գործունեության ծրագրից ու ստանձնած պարտավորություններից:
Հաշվետու տարին Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից կարևորվում Է երկրի տնտեսական քաղաքականության հիմնական ռազմավարական փաստաթղթի՝ ԱՀՌԾ-ի ընդունմամբ և դրա իրականցումը սկսելու փաստով: Ինչպես գիտեք, անցյալ տարի Է ընդունվել ծրագիրը, բայց նախորդ երկու տարիներին նախապատրաստական աշխատանքներ կատարելով, մենք այդ տարիների ընթացքում փորձել ենք կառավարության գործունեության ծրագրերը և տարեկան բյուջեները ուղղորդել այն չափորոշինչներով, որոնք որ ապագայում դրվելու են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում: Եվ եթե մենք այսօր ունենք փաստաթուղթ, ունենք ծրագրեր և միտում` 2015 թ. կրճատել աղքատության մակարդակը, ապա դրանք ոչ թե 2003թ. են սկսվել, այլ նախորդող տարիներին:
Այս ծրագրում նախանշվել են մեր հիմնական ուղղությունները, ավելի նպատակային դարձրել կառավարության գործունեությունը: Մեր հիմնական խնդիրն Է եղել ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի տնտեսության զարգացման կայուն աճը պահպանվի, արտահանման ծավալները մեծանան, ներդրումների քանակն ավելանա և այլն: Դրանք մեկ տարվա լուծման խնդիրներ չեն. ԱՀՌԾ-ն ոչ թե կառավարության, մեկ կուսակցության ծրագիրն Է, այլ կոալիցոն կուսակցությունները ընդունելով, հավանություն տալով այդ ծրագրին, նախանշեցին ապագա տասը տարիներին Հայաստանում ընթանալիք պետական քաղաքականության ուղղությունները: Մեր պետությունը, անկախ նրանից, թե ո՞ր կուսակցությունն իշխանության կլինի, ուղղությունների փոփոխություն չի լինի, քանի որ այնպիսի խնդիրներ ենք մեր առջև դրել, որոնք, բացի համամարդկային արժեք լինելուց, առաջին հերթին մեր ազագային արժեքները պահպանելու, մեր ժողովրդի խնդիրները լուծելու և արժանապատիվ ապրելու համար նախապայմաններ են ստեղծում:
Իհարկե, այս արդյունքները ստացվել են կառավարության բոլոր գերատեսչությունների, բոլոր օղակների համառ, կազմակերպված աշխատանքով: Բյուջեի եկամտային մասը կատարեցինք, բայց, եթե հիշում եք, հարկային տոկոսադրույքներ չենք բարձրացրել և վարչարարության հետևանքով 27 մլրդ դրամով ավելացրեցինք 2003թ. եկամուտները 2002թ. նկատմամբ ու փաստորեն, 2004թ. մոտ 30 մլրդ դրամով Էլ ենք բարձրացրել:
Իմ գործընկերները կոալիցիոն կուսակցությունից, երբ որ կառավարությունում քննարկվում Էր միջնաժամկետ ծրագիրը, տեսան, որ մենք 2005թ. բյուջեում Էլ նմանատիպ մոտեցումներ ունենք: Հնարավոր Է, որ ավելի շատ բարձրացում լինի: Հիմա աշխատանքն ուղղված Է լինելու վարչարարական եղանակով, հակակոռուպցիոն պայքարի հետևանքով ստեղծվող այդ եկամուտներին և արդյունքներին:
Մեզ համար ամենակարևորն այն Է, որպեսզի այն բոլոր ծրագրերը, որ մենք կազմում ենք բյուջետային տարում լինեն թափանցիկ, այսինքն ավելի շատ քննարկումների Էտապ անցնեն հասարակության տարբեր խավերի հետ: Դա վերաբերվում է և նոր ծրագրերին: Եկամուտների մեծ մասը մենք ակնկալում ենք գործարարների հետ աշխատելու, տնտեսությունը զարգացնելու արդյունքից պետությանը մասնաբաշին հանելու միջոցով:
Կարելի Է ասել, որ 2001թ. սկսած քաղաքականությունը իր դրական արդյունքները տվեց, որն ավարտվեց 2003թ. պետբյուջեի կատարման փաստով: Մենք ունենք ՀՆԱ-ի աճ, դա լավ ցուցանիշ Է, բայց դա պետք Է անմիջականորեն երևա պետության քաղաքացու եկամուտների վրա: Եթե մենք 13.9 տոկոս աճ ենք ունեցել, ապա 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2003թ. կազմել 871 ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում, Հայաստանը ընդունված միջազգային դասակարգումներով ցածր եկամուտներով երկրների շարքից անցում կատարեց միջին եկամուտներ ունեցող երկրների շարքին: Սա մեզ համար կարևոր ցուցանիշ Է, բայց սա այն նվազագույնն Է, որին մենք կարողացանք հասնել: Եվ եթե մինչ այդ կառավարության կողմից կատարվող աշխատանքների հետևանքով առաջացող եկամուտների հավաքման մեծացումը, ծախսերի կրճատումը ուղղված Էր լինում նախորդ տարիներին կուտակված պարտքի մարմանը, ապա հետագա տարիներին, ինչպես այս տարի Է, մենք կմտնենք ԱԺ, և կառաջարենք խորհրդարանին` մոտ 20 մլն դոլարի ավելացում բյուջեում, որպեսեզի կարողանանք որոշակի սոցիալական խնդիրներ լուծել արդեն 2004թվականին: Հետագայում այդ բոլոր ավելցուկներն ուղղված են լինելու որոշակի խավերի համար բարենպաստ պայմաներ ստեղծելուն, դարձյալ նպատակ ունենալով ԱՀՌԾ-ի իրագործումը:
ՄԵզ համար ԱՀՌԾ-ում ուղղությունների գերակայությունը շատ հստակ Է. դա կրթությունն Է, առողջապահությունը: Աղքատության կրճատմանն ուղղված հաջորդ բաղադրիչը` գյուղատնտեսությունն Է, որ իր ենթակառուցվածնքներն ունի. ճանապարհներ, ոռոգման, խմելու ջուր: Այսինքն, այնպիսի ոլորտներում են լինելու ծախսերը, որոնք վերաբերվում են ժողովրդի մեծ մասին: Իհարկե, աշխատավարձերի, թոշակի բարձրացումը դա ուղղորդված քայլերից մեկն Է, բայց մենք ցանկանում ենք, որ մեր ծրագրերն ուղղված լինեն ամբողջ բնակչությանը, որպեսզի բոլորը կարողանան օգտվել այն հնարավորություններից, որ մեր տնտեսությունը ստեղծել Է, և կառավարությունը հնարավորություն Է տվել վերաբաշխել ստեղծված արդյունքը:
Մենք 2004թ. շարունակելու ենք այս նույն քաղաքականությունը և եթե 2003թ. տարվա կեսին, որպես քաղաքական նոր երևույթի շարունակություն, կառավարությունն աշխատեց կոալիցիոն կառավարության և ԱԺ-ում մեծամասնություն ունենալու կարգավիճակով ու իր արդյունքը տվեց, վստահ կարելի է ասել, որ այս կարգավիճակն իրեն արդարացրել Է: Այն, ինչ մենք որոշել ենք երեք կուսակցություններով` իրեն արդարացրել Է, և 2004թ. ավելի մեծ արդյունքներ կարող ենք ակնկալել:
Մեր հաջողությունները ոչ միայն մինչև կոալիցիայի ստեղծումը եղած կառավարության և ԱԺ-ի աշխատանքի արդյունքն Է (ես, իհարկե, դա չեմ թերագնահատում) այլ նաև նոր իրավիճակում ստեղծված կառավարության և ԱԺ-ի համագործակցության արդյունքն եմ համարում: Իհարկե, դժվարություններ եղել են ԱԺ- կառավարություն հարաբերություններում, բայց կառավարությունը` ինչպես մեկ թիմ աշխատել Է, այնպես Էլ շարունակում Է աշխատել, և այն խնդիրների միջև, ինչ մենք ունեինք անցյալ տարվա վերջին որպես կոալիցա, և այս տարվա սկզբին, որ ԱԺ-ի հետ աշխատել ենք, հսկայական տարաբերություն կա դրական ուղղությամբ: Մենք կարողանում ենք իրար հետ հարմարվելով, այն խնդիրները, որ համարել ենք մեր ընդհանուրը, համատեղ ուժերով լուծել: Այս տարվա անցած 5 ամիսների արդյունքները ցույց են տալիս, որ այն տեմպը, ինչ մենք ունեցել ենք 2003թ., հնարավորություն ունենք պահպանել նաև 2004թ.: Չմոռանանք , որ ամեն տարի շատ դժվար Է լինելու նախորդ տարվա տեմպը պահպանելը, որովհետև բազան բարձարանում Է, և այդ տոկոսային հարաբերության մեջ աճը շատ դժվար Է լինելու մեզ համար ապահովել: Չնայած, երեք տարի, մենք, այո, աճ ենք ապահովել:
Պետական պարտքի կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը պարզորոշ բնութագրվում է ներքին պետական պարտքի էժանացման և ժամկետի երկարաձգման, իսկ արտաքին պետական պարտքի համար բեռի գնահատման հիմնական ցուցանիշների գծով Հայաստանի՝ նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում լինելու հանգամանքներով:
Ելույթիս ավարտին հարկ եմ համարում ընդգծել նաև, որ ՀՀ 2003թ. պետական բյուջեի կատարումն ընթացել է հավասարակշռված միջավայրում, սահուն կերպով և արդյունքում կարելի է փաստել, որ 2003թ. պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման, մարվել են նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում ձևավորված բյուջետային պարտքերը:
Առաջարկում եմ ՀՀ ԱԺ կանոնակարգի 89 հոդվածի 5-րդ կետի ա) ենթակետի համաձայն, քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծը: