Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հունվարի 2017

Մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը. Կարեն Կարապետյան










Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:Վարչապետը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար: Վարչապետը եղել է նաև ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահում, լաբորատորիաներում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքներով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է համալսարանի ուսանողներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ տպավորված է Ամերիկյան համալսարանով, այստեղ իրականացվող ուսումնառությամբ և ավելացրել, որ բուհի ղեկավարության հետ քննարկել են կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, Ամերիկյան համալսարանի հետագա գործունեությանը, այստեղ առկա մթնոլորտը հայաստանյան մյուս բուհերում ևս ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր: «Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհահայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Մենք դա կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք: Այդ առումով, կրթական համակարգին մեր կառավարությունը ցուցաբերելու է մաքսիմալ ուշադրություն: Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և մաղթում հաջողություններ, որ այստեղ առկա միջավայրը, մթնոլորտը տարածվի ամբողջ երկրով»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի և կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: «Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձևավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը՝ ավելացնելով, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը: «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաև մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է ևս կապիտալիզացնել: Այդ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Խոսելով հայաստանյան կրթական համակարգն արտասահմանցի ուսանողների համար գրավիչ դարձնելու հարցի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա համար պետք է մեր երկրի կրթական համակարգը լինի ժամանակակից և ակտուալ: «Մեզ մոտ կրթվելու առաջին գրավականը լավ կրթական համակարգն է և դա նախևառաջ կարևոր է հենց մեր զարգացման համար: Եթե կարողանանք օրենսդրական, ենթակառուցվածքների դաշտն այնպես դարձնել, որ օտարերկրյա մարդն իրեն ապահով զգա Հայաստանում, այդպես էլ կլինի: Դրա համար պետք է քրթտնաջան աշխատել: Իսկ հավատո՞ւմ եմ ես այդ գաղափարին՝ միանշանակ: Ավելին, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»:
Ուսանողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչպիսի տարի է ակնկալում և հետագայում ի՞նչ ծրագրեր կան. «2017 թվականը ես տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք ռեգուլյար կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարում գործադիրի ղեկավարը կարևորել է միջավայրի փոփոխությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք: «Մեր քայլերի փիլիսոփայությունը հետևյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով հակակառուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ: «Այդպես էլ աշխատելու ենք՝ պարբերաբար նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Ուսանողները վարչապետից հետաքրքրվել են՝ ի՞նչ երեք խորհուրդ կտա բուհը նոր ավարտողներին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Եղեք անկախ, ակտիվ և սիրեք ձեր հայրենիքը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, համոզված եղեք, որ մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր երկիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք»:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ