Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 հունվարի 2017

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ




ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Վարչապետեր Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման  արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Ստորև ներկայացվում է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդև
Հարգելի Կարեն Վիլհելմի,
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Գործընկերներ,
Մեր հայ ընկերների հետ հանդիպումները, ինչպես միշտ, կառուցողական էին, հագեցած և բարեկամական: Հենց այդ տրամադրվածությունն է մեզ օգնում լուծել ամենատարբեր խնդիրներ, առավել ևս, որ այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, իսկ մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմությունը չափվում է դարերով:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյունկտուրային, ինչի մասին մենք այսօր խոսում էինք իմ գործընկերոջ հետ, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավն են մնում: Նախորդ տարի այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր, բայց հարցը միայն բացարձակ թվերի մեջ չէ: Բանն այն է, որ չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է: Եվս մեկ հանգամանք. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում: Խոսելով գյուղատնտեսության մասին, պետք է ասեմ, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ:
Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ՝ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում մենք այժմ խաղի միասնական կանոններ ունենք: Դրանք հասկանալի են և´ ռուսաստանյան, և´ հայաստանյան բիզնեսին: Մենք կարծում ենք, որ մաքսային և այլ բյուրոկրատական ընթացակարգերն ավելի քիչ կլինեն, այդ պատճառով պետք է առաջ շարժվել մեր շուկաները ավելի բաց դարձնելու համար: Ակնհայտ է, որ կան մի շարք այլ ուղղություններ ևս: Այսօր ստորագրվեց Միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը առաջիկա 5 տարվա համար, համագործակցության հուշագիր ՌԴ արդյունաբերության նախարարության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև: Դրանք նաև այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա կարելի է կառուցել տնտեսական համագործակցությունը մոտակա տարիների համար: Իհարկե, շատ կարևոր է նաև հումանիտար ասպեկտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը: Այստեղ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց, այնուամենայնիվ, մենք պայմանավորվել ենք, և դա ևս ընթացիկ այցի արդյունք է, որ մեր երկրի բնակիչները կարողանան Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով, ինչի մասին նույնպես փաստաթուղթ ստորագրվեց: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին հումանիտար, մարդկային հարթության վրա համագործակցությունն է:
Չնայած մեր երկրների միջև տնտեսական կապերը համընդգրկուն բնույթ ունեն և Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջատար գործընկերը, այնուամենայնիվ, կա ոլորտ կամ նշաձող, որտեղ այդ համագործակցությունը կարելի է զարգացնել գործնականում զրոյից: Դա շատ կարևոր է մեր հարաբերությունների ապագայի համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Կարեն Վիլհելմի Կարապետյանին, մեր մյուս հայ բարեկամներին՝ համատեղ աշխատանքի համար:


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան

Հարգելի Դմիտրի Անատոլիի,
ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մոսկվա այցելելու հրավերի, մեր պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության, կառուցողական և բեղմնավոր հանդիպման համար: Մենք բոլորովին չենք թաքցնում, որ Մոսկվա այցը՝ դա այց է բարեկամական, եղբայրական, դաշնակցային երկիր: Ցանկանում եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով: Մենք Ռուսաստանի կառավարության նախագահի հետ քննարկել ենք կատարված աշխատանքի արդյունքները, արձանագրել ենք հարաբերությունների շատ բարձր մակարդակ, սակայն միաժամանակ կարծում եմ, որ բոլորը համաձայն կլինեն՝ այդ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Քննարկել ենք մի շարք ուղղություններ, թե ինչպես պետք է ընթանան ռուս-հայկական հարաբերությունները և կարծում եմ, որ մենք ուղենշեցինք զարգացման ոլորտներն ու կոնկրետ միջոցառումները:
Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի ստորագրմանը, ես կարծում եմ որ դա ուժեղ թափ կհաղորդի մշակութային, հումանիտար հարաբերություններին: Հայաստանը, որպես տուրիստական գոտի, Ռուսաստանի քաղաքացիների համար թերագնահատված է: Մենք այս տարի սպասում ենք սկզբունքային նոր փոփոխություններ տուրիզմի ոլորտում՝ դրական առումով:
Դմիտրի Անատոլիի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ պաշտոնական այցով հրավիրել Երևան,կարծում եմ, որ ուղղությունները, որոնց մասին Դուք նշեցիք՝ ունեն հսկայական ապագա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալություն:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ