Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 փետրվարի 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին




Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ ներկայացված նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական և կառավարական մակարդակներում կառուցողական համագործակցությունը լավ հիմք է հարաբերությունների հետագա խորացման համար՝ այդ թվում նոր ուղղություններով։
Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով հայ-վրացական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել է, որ շփումները բոլոր մակարդակներում ինտենսիվ են, բայց տնտեսական համագործակցության ոլորտում առայժմ չի օգտագործվում ողջ ներուժը։ Վարչապետը վերահաստատել է, որ առարկայական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել վրացի գործընկերների հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։ «Քննարկել ենք հայ-վրացական կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։ Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի, մասնավորապես տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրականացման առումով։ Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին այլ շուկաների հասանելիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ վրացի մեր գործընկերների հետ ակնկալում ենք առավել սերտացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,-ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը  շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած լավ վերաբերմունքի, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանման համար։
Ի պատասխան՝ Վրաստանի նախագահը կարևորել է հայ համայնքի գործուն մասնակցությունը Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ