Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 21 հունիսի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը նաև «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի խորհրդի նախագահն է, այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և հանրապետության մարզպետների մասնակցությամբ: Քննարկվել են ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում ընդգրկված մեր երկրի կողմից ծրագրային առաջարկության ձևավորման ընթացքին վերաբերող խնդիրներ:


Ծրագրի ձևավորման համար կարևորելով հասարակական լայն քննարկումները, հանրության հետ խորհրդակցելով՝ նրա տեսակետները, առաջարկները կառավարությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, վարչապետը հանրապետության մարզպետներին, իբրև տեղերում կառավարության ներկայացուցիչների, հանձնարարել է ակտիվ ներգրավվել մարզերում հասարակական քննարկումներ կազմակերպելու աշխատանքին՝ այդ ամենն իրականացնելով հրապարակային, հանրապետական և տեղի զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ: ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը և ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել են «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի նպատակները, գերակայությունները, հայաստանյան ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության մոտեցումները, առաջնահերթությունները, որոնք ամրագրված են նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական երկարաժամկետ ծրագրում:


Քննարկումների արդյունքում ակնկալվող առաջարկությունները, ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, պետք է նկատի առնեն այն հանգամանքը, որ ամերիկյան կառավարության տրամադրելիք ֆինանսական միջոցները օգտագործվելու են իբրև ուղիղ ներդրում տնտեսության մեջ և ներդրում մարդկային կապիտալում՝ արդյունքում նպատակ ունենալով նպաստել տնտեսական շարունակական, կայուն աճին և աղքատության կրճատմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ