ուրբաթ, 5 մայիսի 2017
Քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանն առնչվող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանը վերաբերող հարցեր:
Վարչապետին վերլուծություն է ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման, համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման, գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խոչընդոտներին, դրանց լուծման տարբերակներին, հնարավոր գործողություններին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները, ամփոփ տեսքի բերել առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների ժամանակացույց: