Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մարտի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստում ընդունվեց 2000թ. երաշտից առավել տուժած համայնքներին կառավարության 1997- 98թթ. ընդունած թիվ 496 և 193 որոշումներով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտներին տրամադրված սերմավարկի գծով պարտավորություններից ազատելու մասին որոշում: Վերջինով հանրապետության 9 մարզերի համայնքների պետությունը զիջում է շուրջ 169 մլն դրամի պարտք: Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, այս քայլը երաշտի հետևանքների վերացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող միջոցառումներից մեկն է և խնդիր ունի թեթևացնելու ծանր կացության մեջ հայտնված գյուղական համայնքների վիճակը: Նշված խնդրին է միտված նաև Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին ընդունված որոշումը: Սրանով Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհի հաշվին հանրապետություն ներկրված «NEW HOLLAND 55-56DT» մակնիշի 78 տրակտորներից 50-ը՝ իրենց գործիքներով և պահեստամասերով, արժեքի FOB գնով հատկացվեց «Ագրոսպասարկում» ՊՓԲԸ-ին, իսկ մնացած 28-ը տրամադրվեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ աճուրդային կարգով իրացնելու համար: Այս որոշմամբ «Ագրոսպասարկում» ՊՓԲԸ-ին առաջարկվում է մարզային սպասարկման ընկերություններին վարձակալության հանձնվող գյուղտեխնիկայի տարեկան նվազագույն վարձակալության վճարը, ներառյալ ԱԱՀ-ն, սահմանել մեկ միավոր տրակտորի և գյուղգործիքների համար 150 հազար դրամ, վարձակալության ժամկետը՝ 10 տարի: Կառավարության որոշմամբ ստեղծվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամ, հաստատվեց վերջինիս կանոնադրությունը: Հիմնադրամի գործունեությունն ապահովելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով նրան հանձնվեց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը: Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի գաղափարը ձևավորվել է Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ՝ երիտասարդական ծրագրի շրջանակներում: Հարցը մշտապես գտնվել է Վազգեն Սարգսյանի, ապա նաև Անդրանիկ Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո, քանիցս քննարկվել վարչապետին կից երիտասարդական խորհրդում: Նորաստեղծ հիմնադրամի գլխավոր նպատակներից նշվում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատումն ու զարգացումը: Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Փոքր Մհեր» հիմնադրամ: Հաստատված կանոնադրությամբ հիմնադրամի խնդիրներից նշվում է հանրակրթական հիմնական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման միջոցով անչափահաս քաղաքացիների, այդ թվում՝ մուրացիկ, թափառաշրջիկ և անապահով երեխաների, ռազմահայրենասիրական պատրաստությանը նպաստելը՝ ՀՀ զինված ուժերի համազորային կանոնադրություններին համապատասխան: Կառավարությունը համաձայնություն տվեց Երևանի քաղաքապետի՝ պաշտոնական /ծառայողական/, ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու վերաբերյալ առաջարկություններին: Այսպիսով, մայրաքաղաքի ավելի քան 70 ընտանիք կապահովվի սեփական բնակարաններով: Կառավարությունը հավանություն տվեց մաքսային վարչարարության բարեփոխումների միջոցառումներին: Դրանցով մասնավորապես նախատեսվում են հարկային և մաքսային համակարգերի միջև տեղեկատվական հոսքերի կանոնակարգմանը, ներքին վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, մաքսանենգության դեմ պայքարի ուժեղացմանն ուղղված աշխատանքների իրականացում, մաքսային օրենսգրքից բխող նորմատիվային իրավական փաստաթղթերի մշակում և ընդունում: Նիստում ընդունվեց որոշում, որով ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվեց 10 մլն դրամ՝ Ուկրաինայի արևմտյան մի շարք քաղաքներում 2001թ. մարտի 6-ին և դրան հաջորդած օրերին տեղի ունեցած ջրհեղեի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Կառավարությունը հաստատեց «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի» վարկային ծրագրի ներքո Միջազգային համագործակցության ճապոնական բանկի փոխառության մասով խորհրդատվական ծառայությունների մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով ճապոնական Nippon Koei Co LTD և Tokyo Electric Power Company Inc ընկերությունների 296 մլն 689 հազար իեն գումարով համատեղ առաջարկը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ