Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 հունիսի 2004


Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, որը նաև 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է, հրավիրել է հանձնաժողովի առաջին նիստը: Նիստին՝ դիտորդի կարգավիճակով, հրավիրվել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի, Փախստականների նորվեգական խորհրդի, ԱՄՆ-ի միջազգային գործակալության, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակների և միջազգային մի շարք այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Նախարար Հովիկ Աբրահամյանը նախ նիստի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» թիվ 747 որոշումը: Նա նշել է, որ չնայած նախորդ տարիներին ձեռնարկված միջոցառումներին, Ադրբեջանից բռնագաղթածները շարունակում են մնալ հասարակության ամենաանապահով շերտերից մեկը և պատահական չէ նրանց ընդգրկումը Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում: Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են և 2004թ. մայիսի 20-ի որոշմամբ կառավարությունը հաստատել է 3470 առավել կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը: Վերջինիս արժեքը, ըստ հանձնաժողովի նախագահի, կազմում է ավելի քան 16,2 մլն ԱՄՆ դոլար, որից 5 մլն-ը, 2005-2007թթ. միջինժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, ներդրվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ ծրագրի արժեքի մնացած մասի ապահովման համար հանձնաժողովն ակնկալում է միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությունը:


Նիստում հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում բանակցել հնարավոր դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ստացված առաջարկությունները, ամփոփելուց հետո, ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ