Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հուլիսի 2017

Կառավարությունը նախատեսում է հստակ տարանջատել անտառկառավարման և պահպանության գործառույթները









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս անդրադարձել ենք անտառային ոլորտում առկա խնդիրներին և համալիր բարեփոխումների անհրաժեշտության հարցին: Անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրներին: Ավելին՝ փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ»:
Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված հստակ գործնական և օրենսդրական լուծումներ, անդրադառնալով նաև անտառկառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատման, ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին: Հանձնարարվել է նաև միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ։
«Մենք ունենք անտառային տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որոնց գործառույթները հստակ տարանջատված չեն: Մենք ուզում ենք, որ այն կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի համապատասխան աշխատանքային շահերի բախում առաջանա և ստեղծվեն արդյունավետությանը նպաստող պայմաններ»,-նշել է Կարեն Կարապետյանը:


Կուսումնասիրվի ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը


Կառավարության ղեկավարն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը և նշել. «Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների շեշտակի աճ: Միաժամանակ, չնայած դրական արդյունքին, դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ 1-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:


Վարչապետը հանձնարարել է ապահովել գալիք ուստարվա պատշաճ մեկնարկը


2017-2018թթ. ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումը և ավարտը։ «Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում», - ասել է վարչապետը։
Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ:
Կրթության ոլորտին վերաբերող այսօրվա հանձնարարականում ներառվել են նաև ՀՀ Նախագահի հանձնարարականները՝ սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը և սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը վերաբերող:

 
Կազատականացվի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան


Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը: Արդյունքում կսահմանվեն էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող միջոցառումներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետներ: Դրանց իրականացումը թույլ կտա ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկ շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը, ինչը կնպաստի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը՝ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով:

 Նոր մոդել՝ անվճար բժշկական օգնության և սպասարկման համակարգում. կառավարությունը կապահովագրի սոցփաթեթի շահառուներին


Առողջապահության ոլորտի պետպատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման, պետբյուջեի միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Հիմնավորման համաձայն, ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների համար պետբյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ: Ստացվում է մի իրավիճակ, երբ շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3-6 ամիս: Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ստանալու համար անմիջապես դիմել բժշկական հաստատությանը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցփաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում և ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ: Արդյունքում, շատ դեպքերում շահառուները ստիպված օգտվում են վճարովի ծառայություններից: Այսպիսով, փոփոխություններով առաջարկվող մոդելով կառավարությունը, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում: Շահառուն հնարավորություն է ունենում առանց որևէ հավաստագրի անհրաժեշտության, միայն անձը հաստատող փաստաթղթի միջոցով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները: Շահառուին բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ցանկը, բժշկական ծառայությունների գնացուցակը սահմանում է նախարարությունը: Արդյունքում պետբ՝յուջեից հատկացվող միջոցները կծախսվեն առավել նպատակային և հասցեական, զգալիորեն կբարձրանան շուրջ 100 հազար շահառուի սոցփաթեթի շրջանակում հատկացվող բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը և դիմելիությունը: Նախատեսվող կրկնակի վերահսկողության մեխանիզմի շնորհիվ, բացի նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ: Վարչապետը հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում համակարգի ամբողջական ներդրումը: «Նախատեսված է վեց ամիս հետևել այս ծրագրի իրականացման ընթացքին, որից հետո ծրագրում կընդգրկվեն սոցիալապես անապահով խավի 612 հազար ներկայացուցիչները: Մեկ տարի մշտադիտարկումից հետո կառաջարկվի Պարտադիր ապահովագրության մասին օրենքը», - հայտնել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

 
Փոփոխվում են ԿԲ-ի նպատակներն ու կառավարման մարմինների ձևավորման կարգն ու պայմանները


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ նոր սահմանադրության ընդունմամբ, որով փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձևավորման կարգն ու պայմանները: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկին է փոխանցվել նոր հիմնական նպատակ՝ ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովումը: Հստակեցվել է ԿԲ վճարային համակարգերի հսկողության (oversight), մրցակցության ոլորտում գործառույթները: Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հետ կապված փոփոխվել են ԿԲ նախագահի, տեղակալների և խորհրդի մյուս անդամների նշանակման ու ազատման դրույթները: Այլ փոփոխություններով պայմանավորված՝ ԿԲ տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով դրամավարկային քաղաքականության ծրագրի, դրա կատարման վերաբերյալ: Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկություններով պայմանավորված՝ նախագծով սահմանվել է, որ ԿԲ-ում ձևավորվում է գործադիր կոմիտե, կատարվել են ներքին և արտաքին աուդիտներին վերաբերող փոփոխություններ, հստակեցվել են կառավարման մարմինների իրավասությունները և այլն:

 
Կձևավորվի սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով, սահմանել այդ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը: Հանձնաժողովի գործառույթներից է ծրագրերն ԱԱՀ-ով հարկման տեսանկյունից որպես արտոնյալ որակավորելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը: Կարգի համաձայն՝ որպես արտոնյալ կարող են որակավորել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք խթանում են ՀՀ տնտեսության զարգացումը:
Բիզնեսին աջակցելու որդեգրած քաղաքականությամբ պայմանավորված՝ գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ, ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ կազատվի լրացուցիչ պարտավորությունների կատարումից և հնարավորություն կունենա առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Մեկ այլ որոշմամբ կապահովվի ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի բնականոն գործունեությունն ու վերապահված գործառույթների իրականացումը: Հիմնադրամին վերապահված գործառույթների, մասնավորապես գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման, արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են աշխատակիցներ, գրասենյակային գույք և բնականոն գործունեությունն ապահովելու համար այլ միջոցներ:

 
Հաստատվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը


Կառավարության որոշմամբ հաստատվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը: Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, որի համաձայն՝ հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ըստ հիմնավորման՝ հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թվաքանակը կապված է հայտարարատուների ցանկի էական ընդլայնման և նախատեսվող խիստ հսկողական մեխանիզմի հետ: Ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ավելանալու է շուրջ 3 անգամ: Միաժամանակ, առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման և գործերի կառավարչության գործառույթների իրականացումը վերապահել ՀՀ Նախագահի աշխատակազմին:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումներով պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև մի շարք այլ որոշումներում:

 
Այլ որոշումներ


Կառավարության որոշմամբ թույլատրվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Չեխիայի Հանրապետության դեսպանատան տրամադրած դրամաշնորհային միջոցների տնօրինման համար: ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակում մարզում կիրականացվեն «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ և բնակչության շրջանում քարոզչության նպատակով կպատրաստվեն նյութեր:
Քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների և ներդիրների տրամադրման գործընթացի բնականոն և բարձր որակով կազմակերպելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում: Համակարգի գլխավոր հիմնախնդիրներից է մասնագետների մասնագիտական փորձի պակասը, իսկ որոշ դեպքերում նաև՝ դրանց բացակայությունը: Ըստ գործող կարգերի՝ լիցենզիա ստանալու համար բավարար է միայն բարձրագույն կրթություն ունենալը, մինչդեռ լիցենզավորման գործընթացի բարեփոխումների հիմքում ընկած է ոլորտի մասնագետների բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի պարտադիր լինելու գաղափարը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ