Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Վոլգոգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ներկայումս մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն հեռավոր, այլև ներքին Սփյուռքի՝ ԱՊՀ երկրների հայկական համայնքներին: Այդ նպատակով ստեղծվել է առանձին պետական կառույց՝ ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն, որի նախագահը նաև վարչապետի խորհրդականն է: Այս վարչությունը լրջորեն զբաղվելու է հարևան պետություններում բնակվող մեր հայրենակիցներին հուզող հիմնախնդիրներով: Անդրանիկ Մարգարյանը հավաստել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հնարավորին աջակցություն ցույց տալու հայկական համայնքներին՝ նրանց առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Միաժամանակ, վարչապետը կարևորել է հայրենիքի հետ հայկական համայնքների գործարար կապերի աշխուժացումը: Նշելով, որ Հայաստանում այսօր օրենսդրական դաշտը միանգամայն բարենպաստ է գործարարության համար, վարչապետը սփյուռքի հայ գործարարներին հրավիրել է իրենց մասնակցությունը բերել Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու, տնտեսական ու առևտրային կապերի խթանման գործում: Նա առաջարկել է այդ ուղղությամբ եղած ծրագրերը ներկայացնել Հայկական զարգացման գործակալություն, առավել ակտիվորեն օգտվել ՀՀ կառավարության, պետական գույքի կառավարման, արդյունաբերության և առևտրի նախարարությունների ինտերնետային էջերից՝ տնտեսական տեղեկատվության փոխանակման համար: Վարչապետը կարևորել է նաև ամռանը Հայաստանում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների հայ գործարարների համաժողովի նշանակությունը: Համայնքների ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին սփյուռքի հայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ներկայացրել են համայնքներում առկա ազգային, տնտեսական, կրթական, մշակութային և այլ հիմնախնդիրները: Արվել են գործարար մի շարք առաջարկներ: Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ ներկայացված խնդիրները մանրակրկիտ կուսումնասիրվեն և կքննարկվեն: Դրանց մի մասը լուծումներ կստանան տեղական կառավարման մարմինների միջև ուղղակի կապերի հաստատման միջոցով, մյուսները՝ միջկառավարական կամ միջպետական պայմանագրերի շրջանակներում: Ամեն դեպքում, Հայաստանի կառավարությունն, ըստ վարչապետի, ամեն ինչ կանի սփյուռքահայ մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին լուծում տալու համար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ