Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 հունիսի 2004


Հայաստանի գրողների միության հիմնադրման 70-ամյակի առիթով հոբելյանական հանդիսության մասնակիցներին և հյուրերին շնորհավորել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետի խոսքում մասնավորապես ասված է.


«Հանդիսության հարգարժան մասնակիցներ և հյուրեր,


շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի գրողների միության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ: Տասնամյակներ շարունակ գրողների միությունը, իր կոչմանը հավատարիմ, կազմակերպել է հանրապետության գրական կյանքը, խրախուսել գրողների ստեղծագործական ջանքերը և նպաստել նրանց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը: Հատկապես մեծ է եղել միության դերը խորհրդային տարիներին, երբ բազմակարծության բացակայության պայմաններում, այն դարձել էր ազգային գաղափարների ու արժեքների պաշտպանության, ժողովրդի դարավոր պատմությունը ամեն տեսակի խեղաթյուրումներից զերծ պահելու կարևոր առաքելությունն իրականացնողներից մեկը:


Այսօր, մեր երկրում անկախ պետականության ամրապնդման հետ մեկտեղ, ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում հանրապետության գրական-մշակութային կյանքը բնականոն հունի մեջ դնելու, գրողների ստեղծագործական ներուժը միավորելու և այն ի նպաստ երկրի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը ծառայեցնելու:


Չնայած սուղ միջոցներին, մեր պետությունն ու կառավարությունը անում են հնարավորը գրական-մշակութային կյանքի աշխուժացմանն աջակցելու համար: Երկրի տնտեսության, կայունության ամրապնդմանը համընթաց այդ օժանդակությունը, իհարկե, կավելանա: Վստահ եմ, որ համատեղ ուժերով, միասնաբար կկարողանանք տեր կանգնել բազմադարյա մեր գրականության հարուստ ժառանգության պահպանմանը` այդպիով նպաստելով ազգային ավանդույթների ոգով գրական նոր սերունդների դաստիարակմանը:


Հայաստանի գրողների միության կարևոր անելիքներից մեկը Հայրենիքի և Սփյուռքի միջև գրական կամրջի ստեղծումն է, գրական-մշակութային միասնական դաշտի ձևավորումը՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը իրապես կյանքի կոչելու նպատակով, քանի որ թե Հայաստանում, թե Սփյուռքում ապրող մեր ժողովրդի երկատված հատվածների հիշողությունը և ապագայի սպասումները պետք է դիտարկվեն միևնույն և համակենտրոն շրջանագծի մեջ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» բանաձևը միայն կարգախոսային բնույթ չունի, այն մտահոգություն է և կենսակերպ, քանի որ ազգային մշակույթի միասնականությունը պայմանավորված է համազգային հիշողությամբ և հոգևոր ընդհանրության առկայությամբ: Պատահական չէ, որ Մայր Հայրենիքում ապրող գրողները իրենց միության 70-ամյակը նշում են սփյուռքահայ իրենց գրչակից եղբայրների հետ:


Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի գրողների միության հիմնադրման 70-ամյակի առթիվ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական անսպառ եռանդ՝ ի շահ Հայրենիք-Սփյուռք գրական-մշակութային կապերի ամրապնդման, մեր անկախ պետականության հզորացման և ժողովրդի հետագա բարգավաճման»:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ