շաբաթ, 2 սեպտեմբերի 2017
Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:
Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը: