Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 հուլիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամադ Շաաբանին: Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական հարաբերությունների, այդ թվում միջազգային կազմակերպություններում փոխգործակցության ներկա մակարդակից՝ ընդգծելով հայ-եգիպտական քաղաքական խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը: Նշելով տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի և Եգիպտոսի տեսակետների նմանությունը, նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր նախապայման են երկրների միջև տնտեսական կապերի զարգացման համար:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և փոխարտգործնախարար Մուհամադ Շաաբանը նշել են, որ հայ-եգիպտական առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս զիջում են երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին և լիարժեք չեն օգտագործվում այդ բնագավառում առկա հնարավորությունները: Նրանք հույս են հայտնել, որ փոխադարձ հաճախակի հանդիպումները, գործարարների միջև համագործակցության հնարավորությունների բացահայտումը, փոխադարձ տեղեկատվության փոխանակումը, երկկողմ ցուցահանդեսների կազմակերպումը, արտադրվող ապրանքների գովազդը կարող են որոշակիորեն նպաստել տնտեսական կապերի ակտիվացմանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել, մասնավորապես, առողջապահության ոլորտում առաջին համատեղ ձեռնարկության հիմնման կապակցությամբ: Անդրանիկ Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի արտգործնախարարությանը՝ ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից իրականացվող հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների համար, որոնց ընթացքում 2003թ. վերապատրաստվել է 215 հայ մասնագետ: Նա վստահություն է հայտնել, որ Հիմնադրամի աջակցությունը առաջիկայում ևս կշարունակվի, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը:

Տնտեսական կապերի խթանման առումով կողմերը կարևորել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 4-րդ նիստի անցկացումը, որը նախատեսվում է գումարել այս տարվա աշնանը Կահիրեում: Դա, ըստ նրանց, լավ առիթ է նաև երկու երկրների գործարար շրջանակաների անմիջական շփումների համար: Տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խնդիրների թվում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են նաև զբոսաշրջության բնագավառում համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև կրթական ոլորտին: Մտքեր են փոխանակվել Երևանի և Կահիրեի համալսարանների, Երևանի բժշկական համալսարանի և Կահիրեի համալսարանի բժշկական ֆակուլտետի միջև համագործակցություն հաստատելու հնարավորությունների շուրջ:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամադ Շաաբանին իր գոհունակությունն է հայտնել այցի շրջանակներում ունեցած հանդիպումներից, ընդգծելով, որ արդյունավետ զրույցներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի, ինչպես նաև առևտրի և տնտեսական զարգացման նախարարություններում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ