Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 հուլիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շաբաթ երեկոյան այցելել է Արմավիրի մարզ՝ նախորդ օրը մարզում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Վարչապետը եղել է Փշատավան, Նալբանդյան, Ջանֆիդա, Շենավան և բնական աղետից տուժած մարզի մնացած համայնքներում:

Կիրակի՝ հուլիսի 11-ին, վարչապետի մոտ հրավիրվել է խորհրդակցություն՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահի, Արմավիրի մարզպետի, գյուղփոխօգնության բանկի տնօրենի, համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատուների, մարզի պատգամավորների մասնակցությամբ:

Խորհրդակցության արդյունքում որոշվել է ստեղծել հանձնաժողով՝ բնական աղետի պատճառած վնասների չափերը ճշտելու, դրանց հետևանքները վերացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար: Այն գլխավորելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: Հանձնարարվել է հանձնաժողովի նախագահին՝ բնական աղետի պատճառած վնասները տեղում ուսումնասիրելու և գնահատելու նպատակով, ստեղծել չորս աշխատանքային խումբ, դրանցում ընդգրկելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, Արմավիրի մարզպետարանի և համայնքների ներկայացուցիչներին, հնգօրյա ժամկետում ամփոփել աշխատանքային խմբերի ուսումնասիրությունների արդյունքները՝ նշելով աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների և ընտանիքների թվաքանակը, ցանքատարածությունները՝ ըստ մշակաբույսերի և բերքի կորուստը՝ բնամթերքով ու դրամական արտահայտությամբ: Հանձնարարվել է մեկօրյա ժամկետում ներկայացնել նաև տեղեկատվություն գյուղփոխօգնության բանկի և «ԱՄԿՈՐ» բարեգործական ընկերության կողմից աղետից տուժած համայնքներին տրամադրված վարկերի և դրանց մարման ժամկետների վերաբերյալ:

Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարներին, Արմավիրի մարզպետին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ