Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հուլիսի 2004


Այսօր ավարտվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:


Այցի վերջին օրը վարչապետը հանդիպում է ունեցել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Նշելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն, Յուրի Լուժկովը այդուհանդերձ հաճելի է համարել փաստը, որ այս բնագավառում արդեն որոշակի աճ է արձանագրվել: Նա ՀՀ վարչապետին ներկայացրել է Հայաստանի հետ կապված Մոսկվայի կառավարության ծրագրերը, որոնց իրագործման դեպքում, ըստ նրա, առևտրատնտեսական հարաբերություններում զգալի առաջընթաց կլինի: Մոսկվայի քաղաքապետը, մասնավորապես, խոսել է ՌԴ մայրաքաղաքում «Երևան» առևտրի տուն կառուցելու մասին, որի շինարարությունն իրականացնելու են հայ շինարարները և որը նախատեսված է ավարտել 2005թ.: Մյուս առաջարկը վերաբերել է մեծածախ առևտրի կենտրոնի հիմնմանը: Ըստ Յուրի Լուժկովի, դա հայկական կողմին հնարավորություն կտա իր մեծաքանակ ապրանքը այդ կենտրոնի միջոցով արագ բաշխել և լրացուցիչ ժամանակ չկորցնել գնորդներ փնտրելու համար: Քաղաքապետի հավաստմամբ նման կառույցներ Մոսկվայում արդեն իսկ կան և գործում են բավականին արդյունավետ: ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ առաջարկվել է նաև ՀՀ կառավարության և Մոսկվայի կառավարության՝ իբրև դաշնային սուբյեկտի, միջև ստեղծել համատեղ հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որպեսզի երկու կառավարությունները հնարավորություն ունենան անմիջական աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման ուղղությամբ: Ըստ Մոսկվայի քաղաքապետի, նման հանձնաժողովներ Մոսկվան ունի ԱՊՀ մի շարք երկրների հետ: Զրույցի ընթացքում խոսք է գնացել նաև Մոսկվայի կենտրոնական վայրերում ժամանակ առ ժամանակ հայկական և Մոսկվայի ու ՌԴ տարածաշրջանների ապրանքատեսականու տոնավաճառներ կազմակերպելու մասին: Յուրի Լուժկովն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի «Հայաստան» տաղավարի համար կայուն վարձավճարներ կիրառելու հարցում:


Զրուցակիցներն առավել հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի առանձին տարածաշրջանների, վարչական սուբյեկտների միջև անմիջական կապերի հաստատման հնարավորությունները: Որպես նման համագործակցության բնորոշ օրինակ կողմերը նշել են վերջերս երկու երկրների խորհրդարանների նախագահների, ինչպես նաև տարբեր վարչական սուբյեկտների գործադիր և օրենսդիր իշխանության ղեկավարների մասնակցությամբ, ՌԴ Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ Սամարայում կազմակերպված միջազգային գիտաժողովը՝ «Միջտարածաշրջանային ռուս-հայկական համագործակցություն. վիճակը և հեռանկարները» թեմայով:


Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Լուժկովին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող մեծաքանակ հայ համայնքի հիմնախնդիրների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հայանպաստ նախաձեռնությունների համար: Նա խնդրել է քաղաքապետին քննարկել նաև աշխատանքային միգրացիայի հարցում Հայաստանին քվոտաներ հատկացնելու Մոսկվայի հնարավորությունները, որպեսզի Հայաստանի քաղաքացիները Մոսկվայում աշխատեն օրինականության դաշտում և խնդիրներ չունենան:


Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը, Մոսկվայի քաղաքապետի խնդրանքով, նաև գրառում է կատարել հյուրերի գրքում:



Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ