ուրբաթ, 16 հուլիսի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկել և հաստատել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի կողմից միջազգային դրամաշնորհային ծրագրերի սահմաններում 2004-2006 թթ. իրականացվող երկու ծրագրեր, որոնց նպատակը Հայաստանում կենսատեխնոլոգիաների հիմնարար և կիրառական հետազոտությունների զարգացումն է:
Հաստատվել են նաև Մալթայի ինքնիշխան մարտական զորավոր ուխտի դեսպանության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և այլ կազմակերպությունների կողմից բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր, նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ: