Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 նոյեմբերի 2017

Վարչապետը Նիդեռլանդների Սենատի նախագահի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարները



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին:
Ողջունելով հյուրին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկանշական է, որ նման բարձր մակարդակի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այցը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել երկկողմ կապերին և, մասնավորապես, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը, որի մակարդակը ցանկալիից ցածր է, բայց ներուժը՝ մեծ: «Պատրաստ ենք կազմակերպելու գործարարների պատվիրակությունների փոխայցելություններ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության կողմից ձևավորված նպաստավոր օրենսդրական դաշտին և ուսումնասիրել Հայաստանը՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու հարթակ օգտագործելու հեռանկարները», - նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, ճանապարհաշինության, ջրային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ադամանդագործության և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:
Նիդեռլանդների Սենատի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և նշել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը: «Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում ու տնտեսական առումով կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանի միջոցով տարբեր երկրների հետ համագործակցելու և հարաբերություններ զարգացնելու հնարավորություններ կան», - ասել է Անկի Բրուկերս-Քնոլը: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի՝ գործարար կապերի ակտիվացմանն ուղղված փոխայցեր կազմակերպելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել աշխատել այդ ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը՝ համակարծիք լինելով, որ այն կնպաստի ինչպես ԵՄ շրջանակում, այնպես էլ երկկողմ կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների, Նիդեռլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տասնամյակներ շարունակ Նիդեռլանդների կողմից, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների միջոցով, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Նիդեռլանդների զարգացման գործակալության միջոցով մեր երկրում տեխնիկական ու ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ