Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 հուլիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար տիկին Սալոմե Զուրաբիշվիլուն:

Ողջունելով նախարարին, վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-վրացական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակից, որոնք հիմնված են փոխվստահության և համագործակցության, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Ըստ նրա, հայ-վրացական հարաբերությունները տարածաշրջանային կայունության բաղադրիչներից մեկն են, որոնք, սակայն, մշտական ուշադրության և քննարկումների կարիք են զգում՝ մանավանդ տնտեսական ոլորտում: Այս համատեքստում կարևոր համարելով Վրաստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցը մեր երկիր, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այն կնպաստի մի քանի օրից Վրաստան կատարելիք իր պաշտոնական այցի նախապատրաստմանը, որի շրջանակներում անց է կացվելու Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ երկու պետությունների վարչապետների համանախագահությամբ: Կարևորելով հանձնաժողովի գործունեությունը, վարչապետը համոզվածություն է հայտնել, որ իր վրաց գործընկերոջ՝ Զուրաբ Ժվանիայի հետ, կքննարկվեն հայ-վրացական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ներառելով բոլոր ոլորտները, այդ թվում՝ էներգետիկա, տրանսպորտ, առևտրի բնագավառ և կնախանշվեն փոխգործակցության խորացմանն ու հետագա ընդլայնմանն ուղղված քայլերը:

Խոսելով տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը Վրաստանի կայունության հարցում: Նրա խնդրանքով նախարար Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է Վրաստանի ներքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Աջարիայում ստեղծված նոր իրավիճակը, Աբխազիայում և Հարավային Օսիայում առկա խնդիրները, Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև Ջավախքում առկա հիմնախնդիրներին: Նշելով, որ Հայաստանը մշտապես հետաքրքրվում է այլ երկրներում բնակվող հայրենակիցների ճակատագրով, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանություններն այսուհետ ևս իրենց ուշադրության կենտրոնում կպահեն ջավախահայության, Վրաստանի հայազգի քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, կրթական ու մշակութային հարցերը: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը:

Զրույցի ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հավաստել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերն ու հարաբերություններն էլ ավելի խորացնելու, տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին ակտիվորեն մասնակցելու երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ