հինգշաբթի, 30 նոյեմբերի 2017
Վարչապետն ընդունել է China Construction First Group կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է China Construction First Group կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վէյ Յանին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերում չինական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները: