Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 դեկտեմբերի 2017

Կառավարության և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել






Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը:
Հանդիպմանը վարչապետը նշել է, որ հաճախակի երկկողմ շփումները վկայում են KfW-ի հետ համագործակցության կարևորության մասին, և Հայաստանը շահագրգռված է շարունակել ու զարգացնել այն: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ևս կնպաստի Գերմանիայի և Վերականգնման վարկերի բանկի հետ հարաբերությունների ամրապնդմանը: «Այսօր երկու փաստաթուղթ ենք ստորագրելու՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը և «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» համար նախատեսվող դրամաշնորհային համաձայնագիրը: Վերջինիս ներդրումը մեծապես կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», - ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է KfW-ին՝ դիտարկել նաև պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցության ընդլայնման և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները՝ նշելով, որ միջազգային դոնոր կառույցների հետ նման ձևաչափով գործակցության հաջողված օրինակներ արդեն կան Հայաստանում:
KfW տարածաշրջանային տնօրենն արդյունավետ է գնահատել մեր երկրի հետ իրականացվող ծրագրերը և կարևորել ստորագրվելիք համաձայնագրերի նշանակությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: «Ամբողջ աշխարհում մեր պորտֆելում դուք առաջին երկիրն եք, որը գնում է գյուղատնտեսության ապահովագրության ճանապարհով: Մենք գիտենք, որ Հայաստանում փոքր ֆերմերները բավական լուրջ վնասներ են կրում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և այս ծրագրի գաղափարը հենց պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում գործելն է», - նշել է Օլաֆ Զիմելկան:
Հաջորդիվ ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը (5,3 մլն եվրո) և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ I» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը (18,5 մլն եվրո): Առաջին համաձայնագրի շրջանակում իրականացվելիք ծրագիրն իր բնույթով եզակի է. ՀՀ և ԳԴՀ կառավարությունները համատեղ առաջին անգամ համամասնական սկզբունքով կաջակցեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին՝ ապահովագրելով նրանց գործունեությունը կլիմայական ռիսկերից: ԳԴՀ կողմից 5,3 մլն եվրո գումարի չափով հատկացումը կտրամադրվի 2 մասնաբաժնով. 1-ին մասնաբաժինը կազմում է 4,8 մլն եվրո, որով բացառապես ֆինանսավորվելու են ներդրվող գյուղատնտեսության ապահովագրական համակարգի շրջանակում վաճառվող ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարները, 2-րդ մասնաբաժինը՝ 515 հազ. եվրո, նախատեսված է համակարգի ներդրման խորհրդատուի ծախսերի ֆինանսավորման համար: ՀՀ կողմից համաֆինանսավորման գումարի չափը կազմում է 5 մլն եվրո:
Երկրորդ համաձայնագրով նախատեսվող միջոցներն ուղղվելու են Կումայրիի ոռոգման ջրատար թունելի ընդլայնմանը, խողովակաշարի համակարգի կառուցմանը, մոտ 740 հատարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ