ուրբաթ, 22 դեկտեմբերի 2017
Վարչապետն ու Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:
Շնորհավորելով պարոն Բելյանինովին Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը և համատեղ ներդրումային մի շարք ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, «Մեղրի ազատ տնտեսական գոտու» շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները: