Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 հուլիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
      Շնորհակալություն հայտնելով Վրաստանում Հայաստանի պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար, վարչապետը համոզմունք է արտահայտել, որ երկու ժողովուրդների դարավոր  բարեկամությունն ու պետությունների միջև փոխվստահության և համագործակցության բարձր մակարդակը հնարավորություն կտան այսուհետ ևս զարգացնել ու խորացնել բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև, ինչը, ըստ նրա, կարևոր է նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման համար: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո, հայ-վրացական հարաբերությունները բոլոր մակարդակներում բավականին ակտիվացել են և վստահություն է հայտնել, որ ներկա այցի շրջանակներում անցկացվող Հայ-վրացական միջկառավարական տնտեսական համագործակցության  հանձնաժողովի նիստում ևս կքննարկվեն կուտակված բոլոր հարցերը, կարվեն նոր առաջարկություններ՝ ուղղված երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը:
      ՀՀ վարչապետը նշել է, որ տնտեսական մի շարք հարցեր նաև որոշակի քաղաքական բաղադրիչ  են պարունակում և, բնականաբար, պահանջում են երկու երկրների ղեկավարների հատուկ ուշադրությունը: Նա առանձնացրել է, մասնավորապես, Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթգծի վերաբացումը, ինչը տարածաշրջանի բոլոր հարևան երկրներին հնարավորություն կտա լիարժեքորեն ներգրավվելու տարածաշրջանային տնտեսական նախագծերում՝ մասնավորապես, Եվրոմիության կողմից իրականացվող ՏՐԱՍԵԿԱ և ԻՆՈԳԵՅԹ ծրագրերում:
      Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը ևս Անդրանիկ Մարգարյանը նշել է տնտեսական համագործակցությունը զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը ինչպես  Արևմուտք-Արևելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղություններով, Վրաստանի հետ ավելի սերտ համագործակցելու  մեր երկրի պատրաստակամությունը տարածաշրջանային ծրագրերի և կազմակերպությունների շրջանակներում:
      Ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար զրուցակիցները կարևոր են համարել նաև Վրաստանի ներքին կայունության պահպանումը: Հայաստանի վարչապետի խնդրանքով նախագահ Սահակաշվիլին ներկայացրել է Վրաստանի ներքաղաքական վիճակը՝ մասնավորապես, Հարավային Օսիայում և Աբխազիայում առկա խնդիրները, անդրադարձել է նաև վրաց-ռուսական երկխոսության ընթացքին:
      Այս հանդիպմանը ևս ընդգծելով Վրաստանի ղեկավարության ուշադիր վերաբերմունքը երկրում բնակվող  հայ համայնքի նկատմամբ, Հայաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ այսուհետ նույնպես նրանց համար բավարար հնարավորություններ կստեղծվեն լիարժեքորեն մասնակցելու Վրաստանի քաղաքական, տնտեսական կյանքին: Նա մեկ անգամ ևս հավաստել է Հայաստանի պատրաստակամությունը, հնարավորության սահմաններում, Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման՝ Վրաստանի կառավարության ծրագրի իրականացմանն աջակցելու գործում:
    


      Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպանատուն, հանդիպում ունեցել դեսպանատան աշխատակիցների հետ:
      Օրվա երկրորդ կեսին կայացել է  Հայ-վրացական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Ընդհանուր առմամբ, քննարկվել են հանձնաժողովի նախորդ՝ 2001թ հունիսի 29-ին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի, առևտրատնտեսական, տրանսպորտի և կապի, զբոսաշրջության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում համագործակցության վիճակի և զարգացման հեռանկարների հարցեր:
      Ի գիտություն է ընդունվել նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը:  Համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարվել է շարունակել աշխատանքը այն որոշումների կատարման ուղղությամբ, որոնք իրենց զարգացումը չեն գտել նախորդ‎ նիստից հետո և եռամսյա ժամկետում տեղեկատվություն փոխանակել կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանձնաժողովի երկու կողմի քարտուղարներին  հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել նիստի արձանագրային որոշումների կատարման ընթացքը և այդ մասին պարբերաբար տեղեկացնել համանախագահներին:
 Քննարկելով հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ, չնայած նկատելի դրական տեղաշարժերին, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները դեռևս չեն համապատասխանում կողմերի իրական հնարավորություններին: Առևտրատնտեսական կապերի խթանման նպատակով, նշվել է, մասնավորապես, ապրանքաշրջանառության կառուցվածքի օպտիմալացմանն ուղղված ջանքերի ավելացման,  բեռնափոխադրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման, հաղորդակցության  ուղիների զարգացման, սահմանամերձ առևտրի կատարելագործման անհրաժեշտությունը: Առևտրատնտեսական փոխգործակցության  կարևոր ուղղություն է համարվել նաև նպաստավոր պայմանների ստեղծումը՝ երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև ուղղակի կապերի հաստատման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, արտադրական կոոպերացիայի ընդլայնման համար: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են, առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ, կազմակերպել տոնավաճառներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների արտադրանքները միմյանց շուկաներում գովազդելու և առաջ մղելու նպատակով: Որոշակի հանձնարարականներ են տրվել նաև երկու կողմերի գյուղատնտեսության, բնապահպանության, ֆ‎ինանսների, էներգետիկայի նախարարություններին՝ նշված ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու, առկա խնդիրները կարճ ժամկետում լուծելու համար:
      Նիստում զգալի ուշադրություն է հատկացվել տրանսպորտի և կապի բնագավառում համագործակցության հարցերի քննարկմանը և մի շարք հանձնարարականներ են տրվել այդ ուղղությամբ ևս:
      Անդրադառնալով հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանը, հանձնաժողովը նշել է, որ այն հայ-վրացական միջպետական կապերի ամրապնդման, փոխըմբռնման և փոխվստահության կարևոր գործոններից է: Ընդգծվել է մշակութային համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես երաժշտության, կինոարտադրության բնագավառներում: Միաժամանակ, հանձնաժողովի անդամները նշել են փոխադարձ կապերի ու շփումների ընդլայնման անհրաժեշտությունը կրթության, գիտության, առողջապահության և սպորտի ոլորտներում: Այդ կապակցությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան նախարարություններին՝ մասնավորապես, 2005թ.-ին փոխադարձ Մշակույթի օրերի անցկացման, ազգային մշակութային կենտրոնների հիմնման, երկուստեք  հետաքրքրություն ներկայացնող համատեղ գիտական նախագծերի ստեղծման, գիտական տեղեկատվության փոխանակման և այլ հարցերի վերաբերյալ:
 Նիստում քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա հնարավորությունները, որը, ըստ հանձնաժողովի, երկու երկրների միջև բարեկամական կապերի խթանման, փոխըմբռնման և հարաբերությունների հետագա խորացման կարևոր միջոցներից է:
      Հանձնաժողովը քննարկել և որոշումներ է ընդունել հայ-վրացական իրավապայմանագրային բազայի հետագա կատարելագործման վերաբերյալ ևս:
      Որոշվել է Հայ-վրացական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Երևանում 2005թ.-ին:
      Նիստից հետո միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Ժվանիան ստորագրել են հանձնաժողովի նիստում քննարկված «Հայ-վրացական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեության կարգի մասին» փաստաթուղթը և նիստի Արձանագրությունը, որտեղ բազմաթիվ կարևորագույն հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ են ամրագրված՝ այդ թվում գործարարների ասոցիացիա ստեղծելու մասին և համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին տրված են հանձնարարականներ: Ստորագրվել է  նաև «Վրաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև մինչև 2007թ. համագործակցության ծրագիր»:
 
      Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Զուրաբ Ժվանիային՝ հրավերի և Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցույց տալու համար: Նա ընդգծել է երկու երկրների  միջև գոյություն ունեցող դարավոր եղբայրական հարաբերությունները հետևողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Վրաստանի երկկողմ կապերի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար: Անդրանիկ Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմով միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքի արդյունքները, անկասկած, կլրացնեն այն բացը, որ վերջին տարիներին գոյացել էր երկկողմ համագործակցության ասպարեզում: ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վրաց գործընկերների հետ կայացած հանդիպումների ու բանակցությունների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, ‎ֆինանսների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ,  նախանշվել են երկու պետությունների համագործակցության հետագա ուղղությունները: Նա հայտնել է նաև, որ Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել են ավելի հաճախ հանդիպել, ակտիվացնել շփումները, ինչը հնարավորություն կտա օպերատիվորեն լուծելու մշտական ուշադրություն պահանջող հարցերը:
      Երեկոյան Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան պաշտոնական ճաշկերույթ  է տվել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատվին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ