երեքշաբթի, 27 հուլիսի 2004
Այսօր ավարտվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը Վրաստան: Այցի շրջանակներում երեկ երեկոյան ստորագրվել է նաև «Վրաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև մինչև 2007թ. համագործակցության ծրագիր»:
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նրա գլխավորած պատվիրակությունը, պաշտոնական այցի մշակութային ծրագրի շրջանակներում, այցելել են Վրաստանի պատմական և մշակութային հիշարժան վայրեր, եղել են Վրաստանի պետական և արվեստի թանգարաններում, մեկնել Մցխեթա, այցելել են «Ջվարիա» տաճար, «Սվետիցխովելի» Մայր տաճար: