Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հունվարի 2018

Վարչապետը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ-ի ներկայացուցչին՝ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում:
Աճիմ Շթայները նշել է, որ իրենք հետևում են Կենտրոնի գործունեությանը և կարծում են, որ այն կարող է օրինակելի լինել նաև աշխարհի այլ երկրներում նմանատիպ կենտրոնների հիմնման համար: «Դա լավ հնարավորություն է աշխարհով մեկ նորամուծությունները տարածելու համար: Հաշվի առնելով, որ ՄԱԶԾ-ն գործունեություն է ծավալում շուրջ 170 երկրներում, սա նաև լավ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի փորձը: Կարծում եմ, մենք միասին կարող ենք մատնանշել այն ոլորտները, որոնք Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունեն և որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատել ու օժանդակել ձեզ»,- ասել է նա:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Մենք բաց ենք փոխգործակցության, տարբեր խնդիրների լուծման համար նոր ուղիներ գտնելու առումով. ոլորտները բազմաթիվ են՝ ջրային ռեսուրսների կառավարումը գյուղական համայնքներում, անտառների կառավարումը և մի շարք այլ բնագավառներում նախաձեռնված բարեփոխումները», - ասել է վարչապետը:
Անդրադարձ է կատարվել թվայնացման խնդիրներին և, այս համատեքստում, Կարեն Կարապետյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Վարչապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչն անդրադարձել են նաև մի շարք գլոբալ մարտահրավերների և համատեղ ուժերով դրանց դիմակայման խնդիրներին:
Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է. «Մենք առաջին երկիրն ենք, որտեղ ՄԱԶԾ-ն պետության հետ միասին հիմնադրել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: Եվ հուլիսին մենք հաշվետվություն ենք տալու ՄԱԿ-ի առջև ու ներկայացնելու ենք կատարված աշխատանքներն այս ուղղությամբ: Մենք առաջարկել ենք, որպեսզի ակտիվ համատեղ աշխատանք տանենք: Մեր գործընկերներին ներկայացնում ենք մեր պատկերացրած բարեփոխումները, իրենք, իրենց հերթին, առաջարկելու են իրենց պատկերացումները»:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ