Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունվարի 2018

Կարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է ՀՀ վարչապետը:
Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտուն և այնտեղ ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման հնարավորություններին:
Կարեն Կարապետյանը և Արկադի Դվորկովիչը խոսել են նաև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության մասին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ներկայացրել է անասնաբուծության բնագավառում Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել ռուս գործընկերների համար:
Վարչապետը նաև մի շարք այլ բնագավառներ է մատնանշել, որտեղ Հայաստանը պատրաստ է նախագծեր իրականացնել պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ