Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 փետրվարի 2018

Վարչապետը հանձնարարել է հստակեցնել չօգտագործվող հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր: «Վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,-նշել է վարչապետը։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։
«Կարծում եմ՝ սա խնդիր է, որովհետև մենք ջանքեր ենք գործադրում, միջոցներ ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքներն ավելացնենք, սակայն ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,-նշել է Կարեն Կարապետյանը:
 

 Առաջարկություններ կներկայացվեն չօգտագործվող պետական անշարժ գույքը ներդրումային ծրագրերի իրականացմանը տրամադրելու համար
 

Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր լիարժեք չօգտագործվող պետական անշարժ գույքերին: «Պետական գույքի կառավարման վարչության կողմիցգույքագրվել է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, որոնց մի մասը փաստացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ և մասնակի։ Միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ՝ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,-նշել է կառավարության ղեկավարը։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1- ամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմնի ենթակայության՝ պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք: Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ամփոփել 1-ին կետով ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ներկայացված գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ օգտագործման տրամադրման կամ դրանց օտարման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը մարզերի և քաղաքների խորհրդանիշների վերաբերյալ էր: «Հայաստանի Հանրապետության մարզերը և համայնքները համապատասխան որոշումներով ընդունում են իրենց խորհրդանիշները։ Գործող օրենսդրությամբ սահմանված չեն նման խորհրդանիշների մշակման ընդհանուր, միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին։ Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,-նշել է վարչապետը և հանձնարարել մշակույթի նախարարին և մարզպետներին՝ 2-ամյսա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի և քաղաքների խորհրդանիշների, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման և դրանք տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ։
 

 Կհստակեցվի դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման գործընթացը


Հայաստանում դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգը դյուրացնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ հանվել է շարունակական մասնագիտացման զարգացման վկայականի պահանջը դեղեր արտադրող կազմակերպությունների, դեղատների և բուժհաստատությունների անձնակազմերին ներկայացվող մասնագիտական պահանջներից՝ փոխարինելով այն վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստումը հաստատող վկայականի պահանջով: Բուժսպասարկում իրականացնող կազմակերպությունների համար ավելացվել է վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պահանջ: Պայմանագիրը պետք է ներկայացվի ՀՀ առողջապահության նախարարություն՝ գործունեությունը սկսելուց 5 օր առաջ: Արդյունքում նախատեսվում է նաև դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ներդրում:


Կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները


Գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Գնումների գործընթացի կազմակերպման կարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով կհստակեցվեն կիրառման ժամանակ ի հայտ եկած և տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները, կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը:
Բնապահպանության նախարարության կողմից տրամադրվող պատասխան գրությունների ծանուցումը կանոնակարգելու և ավելի հեշտացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների տրամադրման և բնական պաշարների օգտագործման պայմանագրերի կնքման կարգերում սահմանել, որ հայտատուները հայտը լրացնելիս ներկայացնեն նաև էլեկտրոնային փոստի հասցեն՝ e-citizen.am տիրույթում: Հայտերում էլեկտրոնային փոստի հասցեներն ամրագրելով՝ ավելի դյուրին կդառնա հետադարձ կապը հայտատուների հետ:


Սահմանվել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը


Կառավարությունը սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ: Առաջարկվող սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված է 203 սահմանամերձ գյուղ, որտեղ արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը, կախված գործունեության տեսակից, շուրջ 3-7 անգամ ավելի ցածր է լինելու:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերոնշյալ և, ընդհանրապես, բիզնեսին տրամադրվող արտոնությունների հետ կապված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և անցկացնել դիտարկում՝ պարզելու, թե դրանց կիրառման արդյունքում տնտեսական ինչ աշխուժություն է նկատվում, ինչ ազդեցություն են դրանք ունենում շուկայի վրա:
Կառավարության որոշմամբ բավարարվել է «ՎանՍևան» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գինեգործության մեջ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել մոտ 150 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 7 աշխատատեղ՝ 160 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները ծրագրի իրականացման 3-րդ տարում կկազմեն մոտ 684 մլն ՀՀ դրամ, որից 17 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 152,6 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ, իսկ 514,4 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ։
Գործադիրի որոշմամբ ֆինանսների նախարարության աշխատակազմին ամրացված գույքը կնվիրաբերվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքին` դպրոցներին և վարչական այլ շենքերին բաշխելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո մնացած շարժական գույքը (սեփական և ամրացված) հաշվառվել է ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվեկշռում: Ճամբարակ համայնքի դպրոցներին և վարչական այլ շենքերին գույքը նվիրաբերելով` կապահովվի վերջիններիս կահավորման և համակարգչային տեխնիկայով համալրման հարցը:


Օրենսդրական նախաձեռնություններ


Հավանության է արժանացել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունման հիմքում ընկած է սահմանադրական փոփոխություններով 2018թ. նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու պահից պետական կառավարման խորհրդարանական ձևի վերջնական հաստատման և կառավարության դերի բարձրացման հետևանքով արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների վերաբաշխումը և դրանով պայմանավորված գործող ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը։ Նախագծերով կարգավորվում են ՀՀ միջազգային պայմանագրերի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության կասեցման, դադարեցման, երկարաձգման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները:
Հավանություն է տրվել նաև «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով նախատեսված սկզբունքային փոփոխություններով կարգավորվում են ՀՀ դիվանագիտական ծառայության սկզբունքները, դիվանագիտական ծառայության կազմակերպման կարգը, ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճանների, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաև դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունման նպատակը փոխադարձության հիման վրա ՀՀ կառավարության կողմից կոնկրետ օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար դրույքաչափի սահմանման ճկունության իրավական ապահովումն է:
Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ