ուրբաթ, 30 հուլիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության նախագահ Վլադիմիր Տորլոպովը: Պրն Տորլոպովի գլխավորած պատվիրակության կազմում են Կոմի Հանրապետության արդյունաբերության, գույքային հարաբերությունների, մշակույթի և ազգային քաղաքականության նախարաները, առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, «Դալի Վոյաժ» զբոսաշրջային գործակալության տնօրենը, նախագահի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ:
Կոմի Հանրապետության նախագահի այցը Հայաստանում կավարտվի օգոստոսի 3-ին: Այդ ընթացքում Վլադիմիր Տորլոպովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց Կաթողոկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի, անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Ծրագրի շրջանակներում նա կայցելի նաև Հայաստանի արտադրական ձեռնարկություններ, մշակույթի օջախներ, կլինի հանրապետության տեսարժան վայրերում: