չորեքշաբթի, 14 փետրվարի 2018
Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, մասնավորապես, ընկերությունների հիմնման, շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև ոլորտային խմբերի ձևավորման ուղղություններով նախատեսվող շուրջ 43 միջոցառումների և ակնկալվող արդյունքների մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես հանրության հետ մշտական հետադարձ կապը՝ Հայաստանում «Doing business» ցուցանիշի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակման ու իրականացման գործընթացում և մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին: