երկուշաբթի, 5 մարտի 2018
Գործարկվել է Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմը
Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանն ու հետագա ծրագրերին հետևելու նպատակով գործարկվել է Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմը:
Առցանց հարթակում հնարավոր է տեղեկություններ ստանալ Հակակոռուպցոն ռազմավարության, դրանից բխող միջոցառումների իրականացման մասին, ծանոթանալ խորհրդի գործունեությանը վերաբերող օրենսդրությանը, խորհրդի նիստերի արձանագրություններին և հաշվետվություններին:
Պորտալի այցելուները հնարավորություն ունեն նաև հարցում ուղղել պետական կառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձին՝ ոլորտային գործողությունների ծրագրով ամրագրված կոնկրետ միջոցառումների իրականացման ընթացքի, հայտնաբերված խախտումների վերաբերյալ, ինչպես նաև համակարգի «Անձնական տիրույթ» բաժնի միջոցով հետևել հարցման ընթացքին և ստանալ պատասխանը: