հինգշաբթի, 22 մարտի 2018
Վարչապետի մոտ շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր են քննարկվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին:
Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին առաջարկել է համատեղ աշխատել և ներկայացնել հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի, բնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝ գործող գներով հաշվարկման նոր կարգի նախագիծ: Նման հաշվարկները հիմք կծառայեն պետական և համայնքային բյուջեների արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաև մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից: