Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 ապրիլի 2018

Կառավարությունում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները



Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը զեկուցել է, որ արևային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձևավորվել է արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ, որի շրջանակում մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություննեով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորում, որոնցից մեկը եղել է Մասրիկ-1 ծրագիրը: Փոխնախարարը ներկայացնելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ներդրողների մրցույթի արդյունքները՝ նշել է, որ մրցույթը հայտարարվել է 2017 թվականի ապրիլին, փաթեթը ձեռք է բերել 7 տասնյակ ընկերություն, 20-ը դիմել է նախաորակավորման: Այս փուլն անցել է 10 ընկերություն, իսկ հինգը տվել է ծրագրի իրականացման առաջարկություն: Ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Հայկ Հարությունյանը նշել է, որ այժմ նիդեռլանդական ընկերության հետ ընթանում են բանակցություններ, և առաջիկա շաբաթվա ընթացքում վերջինիս ղեկավարները ժամանելու են Հայաստան: Նախատեսվում է, որ Մասրիկ-1 արևային կայանի կառուցման պայմանագիրը պետք է ստորագրվի մինչ հունիսի մեկը, իսկ կառավարության հաջորդ նիստում ներկայացվելու է ծրագրի մրցույթի հաղթողի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել արևային նոր կայանների կառուցման ծրագրերի իրականացմանը, քամու և հողմային էներգետիկայի զարգացմանն ուղղված քայլերին, կուտակիչ հզորություններ կառուցելու հնարավորություններին:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա են այլընտրանքային էներգետիկայի ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության մեծ ներուժ ու դրա իրացման լայն հնարավորություններ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվ քայլեր իրականացնել այլընտրանքային էներգետիկայի զարգացման նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի անվտանգ ու անկախ էներգետիկ համակարգի ամրապնդմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ