չորեքշաբթի, 30 մայիսի 2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին:
Շեյն Ռոզենտալը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա անցած ճանապարհն ու փորձառությունը կօգնեն արդյունավետ գործունեություն ծավալել ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Հանդիպմանը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Ռոզենթալը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կրթության, էներգետիկայի և այլ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են մասնավորապես «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և սեյսմակայուն դպրոցների կառուցման ընթացքին: Փոխվարչապետը անհրաժեշտ է համարել վերոնշյալ ծրագրերի արագ և արդյունավետ իրականացումը՝ որպես կարևոր ներդրում Հայաստանի հետագա զարգացման գործում: