ուրբաթ, 15 հունիսի 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Ավետիք Էլոյանին
Հունիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանին և շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախագահ Նարեկ Սարգսյանին՝ աշխատանքի համար:
Փոխվարչապետն ընդգծեց, որ Քաղաքաշինության կոմիտեն պետք է ունենա ավելի ընդլայնված լծակներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել նախկինում՝ քաղաքական որոշումներով պայմանավորված, այլևս տեղի չունենա, և ճարտարապետական համայնքն ու Կոմիտեն հստակ դիրքորոշում ունենան բոլոր շինարարական խոշոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Նախկին նախագահ Նարեկ Սարգսյանն, իր հերթին, աջակցություն հայտնեց նոր նախագահ Ավետիք Էլոյանին, բարձր գնահատեց նրա մասնագիտական կարողությունները և արտահայտեց կառույցի ղեկավարի պաշտոնում ճարտարապետ-մանագետ նշանակելու ավանդույթի ամրապնդման վերաբերյալ իր գոհունակությունը:
Նոր նախագահ Ավետիք էլոյանը շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի և վստահության համար՝ հաստատելով իր պատրաստակամությունը թե՛ կոմիտեի ներսում, թե՛ դրանից դուրս, շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, հնարավորինս արագ դրական փոփոխություններ բերելու: