հինգշաբթի, 2 օգոստոսի 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յաղուբյանին և գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 2018թ. օգոստոսի 2-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յաղուբյանին և գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքի ներուժի օգտագործման, հայապահպանության, կրթական, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հանրային կառավարման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջին փոխվարչապետ Ա.Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից կազմակերպած ընդունելության ընթացքում հայ գործարարների բարձրացրած հարցերին և առաջարկություններին: