ուրբաթ, 10 օգոստոսի 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Առաջին փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի հայ-ճապոնական փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել՝ շեշտակիորեն ավելացնելով համագործակցության ծրագրերը։
Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արևային էներգիայի, ինտենսիվ և նորարական գյուղատնտեսության, սեյսմակայուն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարվել է նաև Ճապոնիայի հնարավոր մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությանը:
Կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, մասնավորապես Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերին կայանալիք այցը Հայաստան: