Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 օգոստոսի 2018

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ընդունել է «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներին

Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը ընդունել է կառավարության շենքի առջև բողոքող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին:

Աշխատակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, հայտնել, որ արդեն 53 օր է՝ չեն կարողանում աշխատանքի ներկայանալ և ընկերությունից արդեն ստացել են ծանուցագրեր, որ հնարավոր է՝ աշխատանքից ազատվեն:

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նախ կոչ է արել քաղաքացիներին երկուստեք բացառել բռնությամբ խնդիրներ լուծելու որևէ դրսևորում և խնդրել սպասել մինչև ամսվա ավարտ աշխատանքային խմբի եզրակացությանը: Նա նաև խոստացել է աշխատակիցների ազատման խնդիրը քննարկել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ և փորձել գտնել ժամանակավոր լուծում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մեկնարկել է աշխատանքային խմբի գործունեությունը և ըստ աշխատակարգի՝ ուսումնասիրությունները պետք է տևեն 12 օր, որից հետո պետք է ամփոփվեն արդյունքները և ներկայացվեն վարչապետին:

Թարմացված. Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ, խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտը աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ