երեքշաբթի, 27 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանը Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը ներկայացրեց Հայաստանում Դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի նոր ղեկավար գերանալ-մայոր Վյաչեսլավ Աբոիմովին՝ նշելով նրա անցած զինվորական ուղին, աշխատանքային փորձը: Անատոլի Դրյուկովը տեղեկացրեց, որ Վ.Աբոիմովը առժամանակ ծառայելով Հայաստանում INSERT INTO `news` VALUES (1999 թ. հունիսից զբաղեցրել է շտաբի պետի պաշտոնը); միանգամայն տիրապետում է սահմանային իրավիճակին, ծանոթ է հայկական ավանդույթներին, լավ գիտի Հայաստանը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի նախկին ղեկավար գեներալ-լեյտենանտ Միխայիլ Նայմիլոյին՝ բարձր գնահատելով նրա ծառայությունն ու ավանդը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման, փոխվստահության ու երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում: Շնորհավորելով օպերատիվ խմբի նորանշանակ ղեկավարին՝ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ իր նախորդի նման նա ևս կպահպանի ու կզարգացնի ձևավորված ավանդույթները: Անդրանիկ Մարգարյանը վստահեցրել է, որ Հայաստանի վարչապետն ու կառավարությունն ամեն ինչ կանեն աջակցելու համար նորանշանակ ղեկավարին՝ իր ծառայության ամբողջ ընթացքում, ինչն արվել է պարոն Նայմիլոյի ծառայության օրոք, որի համար վերջինս հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին: